Երեխայի խնամք

Ինչու՞ են երեխաները հաճախակի լաց լինում

Ինչու՞ են երեխաները լաց լինում: Արցունքների օգնությամբ կարելի է շատ բանի հասնել. խուսափել ժամանակին քնելուց, խաղալիքները չհավաքել, հրաժարվել ճաշից եւ այլն:

Երեխաներն ինտուիցիայով զգում են, թե ինչն է ազդում ծնողների վրա:

Շատ ավելի հեշտ է կանխել երեխայի առաջին պոռթկումը, որը սովորաբար տեղի է ունենում տանը, քան հասարակության մեջ: Եվ եթե հաջողվում է կանխել այդ պոռթկումը, ոչ մի դեպքում մի «պարգեւատրեք» նրան: Իսկ եթե այնուամենայինիվ չի հաջողվում այն կանխել, ապա ավելի լավ է երեխային հանգիստ թողնել ու շրջվել նրա կողմից: Այդ ընթացքում լաց լինելով, նա թեթեւացնում է հոգին: Նման դեպքում երեխաներն իրենց կարեկցող են փնտրում եւ առաջին հերթին մոր կողմն են նայում:

Այդ ժամանակ արդեն երեխային պետք է հեռացնել շրջապատի մարդկանցից ու հասկացնել, որ իր արարքներն ամենեւին էլ դուրեկան չեն եւ դուք չեք պատրաստվում իրեն պաշտպանել:

Ոչ մի դեպքում մի բղավեք լացող երեխայի վրա, փորձեք թաքցնել նրանից ձեր բացասական էմոցիաները: Նման անցանկալի դեպքից հետո փոքրիկին պետք է ասել, որ ինքն իրեն վատ է պահել, սակայն բոլոր երեխաների մոտ էլ դա պատահում է, ուստի «մայրիկն իրեն շատ է սիրում»:

Երեխան շատ հաճախ կարող է վիրավորվել անտարբերությունից: Հիշեք, որ Դուք հաճախ եք զբաղվում տնային գործերով կամ խոսում հեռախոսով եւ նա անուշադրության է մատնվում: Նման դեպքերում ամուր գրկեք նրան ու ասացեք, որ շատ եք սիրում իրեն:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Առողջ սննդի հիմնական կանոնները

Բրինձն օգտակար է ստամոքսի համար

Վազքի ազդեցությունը մարդու հիմնական օրգան-համակարգերի վրա

Close