Երեխայի խնամք

Ապագա դպրոցականների ծնողների համար: Սովորելուն նպաստող խաղեր

Առաջին անգամ՝ առաջին դասարան, հնչում է շատ գեղեցիկ, հպարտ ու հետաքրքիր: Շատ երեխաներ վախենում են, որ չեն կարող համակերպվել դպրոցական կյանքին:

Այդ իսկ պատճառով նախքան երեխային դպրոց տանելը ֆիզիկապես եւ հոգեպես պետք է նախապատրաստել նրան:

Հոգեբանները միանշանակ կարծում են, որ այն երեխաները, ովքեր մանկապարտեզ են հաճախում, ավելի հեշտ են հարմարվում դպրոցին: Նույնիսկ եթե ծնողը հնարավորություն ունի երեխային տանը պահելու, գոնե նախքան դպրոց գնալը, մեկ տարի  պետք է մանկապարտեզ տանել: Այնտեղ նա շփվում է մյուս երեխաների հետ, գիտակցում է, որ տվյալ պահին մայրն իր հետ չէ, բայց անպայման գալու է իր ետեւից, սովորում է ուշադիր լսել դաստիարակին: Այս ամենը օգնում է նրան ավելի հեշտ հարմարվել դպրոցում:

Դպրոցի մասին ինֆորմացիա երեխան պետք է ստանա աստիճանաբար: Արդեն 2-3 տարեկան երեխային կարելի է ասել, որ իրենից տարիքով մեծ երեխաները դպրոց են հաճախում: Սկզբի համար այդքանը բավական է, բայց կանցնի որոշ ժամանակ ու փոքրիկն ինքը կհարցնի, թե ինչ է դպրոցը: Առաջին պատասխանը երկար չպետք է լինի, քանի որ ինֆորմացիայի մեծ ծավալը կարող է վախեցնել նրան: Սկզբում նրան ուղղակի պետք է պատասխանել, որ դպրոցը շատ հետաքրքիր վայր է: Հետո երեխային կարող եք առաջարկել խաղալ ամենահետաքրքիր խաղը, որը կոչվում է «դպրոց»: Կարելի է տան սենյակներից մեկի դասավորությունը նմանեցնել դասասենյակին: Ուսուցչի դերում կարող է հանդես գալ մայրը, հայրը կամ ավագ եղբայն ու քույրը: Այս խաղի ընթացքում երեխան մոտավոր պատկերացում է կազմում դպրոցի մասին:

Եւ վերջապես, երեխաներից ով չի սիրում նվերներ: Դպրոցի համար անհրաժեշտ իրերը գնեք երեխայի հետ միասին: Թող նա ինքն ընտրի իր պայուսակը, տետրերը, գրիչները, մատիտները, չէ որ դա իր տոնն է, ուրեմն նա իրավունք ունի: Գնումները կարելի է շարունակել մի քանի օր, որպեսզի նա չհոգնի եւ յուրաքանչյուր իրը ցանկալի լինի:

Առաջին դասարանցու համար սեպտեմբերի 1-ը եւ՛ առաջին օրն է դպրոցում, եւ՛ առաջին զանգն է, եւ՛ առաջին դասն է, եւ՛ առաջին ուսուցչուհին է, եւ՛ առաջին դասընկերներն են, եւ՛ անմոռանալի տպավորություններ… Հենց դրա համար էլ այդ օրը երեխայի համար պետք է հանդիսավոր տոն դառնա:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ինչպես խնամել մաշկը ձմռանը

Դիետան և սթրեսը

Խորհուրդներ ու ժողովրդական բաղադրատոմսեր թեփի դեմ

Close