Հղիություն

Անպտղություն. հնարավոր է սնունդն է պատճառը

Ներկայումս շատ կանայք են բախվում անպտղության խնդրի հետ: Ամենատարածված պատճառներից մեկը ոչ լիարժեք սնունդն է:

Խոսքը վերաբերվում է եւ՛ տղամարդուն, եւ՛ կնոջը, ուստի խնդիրը պետք է լուծել միասին:

Տղամարդկանց համար

Մրգաշաքարը (фруктоза) հանդիսանում է սպերմատոզոիդների հասունացման լավագույն միջոց: Ամենօրյա սննդի մեջ պետք է ներառել շոկոլադ, նարինջ, գրեյֆրուտ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր:

Չպետք է մոռանալ նաեւ կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու եւ ակտիվ դեր է խաղում բիոքիմիական գործընթացներում՝ երկարացնելով սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաեւ ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:

Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է նաեւ լոլիկում պարունակվող լիկոպեն հակաօքսիդանտը: Այն հանդիսանում է նաեւ պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի բորբոքման համար: Եւ իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Կանանց համար

Ձվարանների վիճակի բարելավվման համար խորհուրդ է տրվում օգտագործել ֆոսֆորով հարուստ սննդամթերք, օրինակ, ձկան յուղ: Պարտադիր չէ այն գնել դեղատնից, կարելի է ուղղակի ընդունող սննդի մեջ ներառել ցանկացած յուղոտ ձուկ: Շատ ֆոսֆոր է պարունակում խոզի ուղեղը, որն իհարկե ենթակա է ջերմային մշակման:

Կնոջ համար անհրաժեշտ վիտամիններ է պարունակում կաղամբը, որն ակտիվացնում է արգանդի աշխատանքը, կարգավորում դաշտանային ցիկլը, որոնք բեղմնավորման համար կարեւոր նախապայման են հանդիսանում: Անպտղության դեպքում կարելի է ուտել նաեւ արեւածաղկի սերմեր, ընկույզ, ցիտրուսային մրգեր, շագանակագույն բրինձ, վարսակի ալյուր, սոյա, նուշ:

Իսկ ահա սպիրտային խմիչքների չարաշահումը դժվարացնում է B խմբի վիտամինների, ցինկի, երկաթի ձուլմանը, ինչը շատ կարեւոր է բեմնավորման համար: Ինչ վերաբերում է մսեղենին ու կաթնամթերքին, ապա ավելի լավ է դրանք չափավոր ընդունել: Պետք է սահմանափակել նաեւ կոֆեինի օգտագործումը:

Վնասակար սահմանափակումները

Բեղմնավորմանը կարող է խանգարել բուսակերությունը, կենդանական յուղն անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրման համար:

Դիետաները նույնպես համարվում են հղիության թշնամիներ: Օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող նյութերի պակասը կարող է առաջացնել հորմոնային համակարգի խանգարում, որն էլ հանգեցնում է անպտղության:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դիմահարդարման պահպանումն ամռան շոգ օրերին

Օլգա Բուզովան սիրում է վայելել կյանքը

Կարելի՞ է արդյոք ընտրել ապագա երեխայի սեռը

Close