Մանկան սնունդ

Երեխաների սնունդն ուսման ընթացքում և քննությունների ժամանակ

Ճիշտ սննդակարգի շնորհիվ կարելի է զարգացնել սովորող երեխայի հիշողությունը, բարձրացնել ընդունակությունները եւ նվազեցնել հոգնածությունը:
Ինչպե՞ս դա կարելի է անել:

Երեխային առաջարկեք ընկույզ եւ նուշ՝ հիշողության ամրապնդման ու ընդունակությունների զարգացման համար, թզի չիր ու չամիչ՝ դարձյալ հիշողության ամրապնդման, ինչպես նաեւ հոգնածության նվազեցման համար: Իսկ 3-4 խնձորը կօգնի ոչ միայն լավ հանգստանալ, այլ արագ յուրացնել նոր ստացած առաջադրանքները՝ չթողնելով դրանք վաղվան: Ճաշացանկում ներառեք պանիր, թարմ հատապտուղներ եւ թթվաշոռ: Երեխան առավել հագեցնող սնունդ պետք է ստանա քննությունների ընթացքում:

Չպետք է մոռանալ ձկնեղենի ու ծավային տարբեր մթերքների մասին, հատկապես ձկան յուղի, որում հսկայական քանակությամբ օմեգա 3 է պարունակվում: Հենց դրա շնորհիվ էլ երեխայի ուղեղն աշխատում է սահուն՝ առանց դժվարությունների:

Ճաշացանկում ընդգրկեք նաեւ ձու, որում նույնպես անհրաժեշտ ու օգտակար նյութեր են պարունակվում (շաբաթական 3-4 ձվից ոչ ավել): Չպետք է մոռանալ B եւ C վիտամիններով հարուստ սննդի մասին, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից
Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից

Ինչպես կահավորել զգեստապահարան-սենյակը

Close