Հղիություն

Վախեր ծննդաբերությունից առաջ, դրանց ընտելացումը

Ծննդաբերությանը նախորդող վախը բավական տարածված երեւույթ է, որը դրդում է ապագա մայրերին հոգեբանի դիմել:

Նրանց խորհուրդ է տրվում հենց սկզբից ընտելանալ այդ վախերին: Իսկ դրա համար անհրաժեշտ է փոքրիկի հետ ծանոթանալ ավելի մոտիկից, բացահայտել, թե, օրինակ, երբ են աճում նրա ոտքերը, ինչով է նա սնվում, ինչպես պետք է վերաբերվել նրան եւ այլն:

Ըստ հոգեբանների, վախը զգացմունք է՝ կապված իրական կամ երեւակայական վտանգի սպառնալիքի հետ: Նրա առանձնահատկությունն այն է, որ առաջանում է ինչպես իրական վտանգի դեպքում, այնպես էլ՝ կանխագուշակված, տվյալ դեպքում ծննդաբերությունից առաջ առաջացած վախերը:

Բայց չէ որ վախն ամենակործանարար զգացմունքներից է , որը կարող է չափազանց վտանգավոր լինել ինչպես կնոջ, այնպես էլ ապագա երեխայի համար: Այն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Իսկ արգանդի վիճակը կախված է հղի կնոջ հոգեբանական վիճակից:

Ծննդաբերության ընթացքում առաջացած ցավերի հիմնական պատճառը ծննդաբերությանը նախորդող վախերն են: Ժամանակակից գինեկոլոգներին լավ հայտնի է, որ վախը թույլ չի տալիս արգանդի վզիկի բացմանը, որը մի շարք բարդություններ է իր հետ բերում:

Ինչի՞ց են վախենում – նրանից, որ ինչ որ բան այնպես չի ընթանա, ինչպես հարկն է: Հղիության մասին մտածելով՝ կինը հաճախ մտովի պատկերացնում է այն:

Սակայն այդ պատկերացումները հիմնականում հիմնված են լինում մարդկանց պատմությունների, տարբեր ֆիլմերի եւ սեփական երեւակայության վրա: Նման վախերի ընտելացման հիմնական միջոցը տվյալ թեմայի մասին ունեցած գիտելիքների հարուստ պաշարն է:

Հղիների համար նախատեսված կուրսերի ընթացքում վերջիններս կարող են ստանալ տեղեկատվություն ծննդաբերության օրից մինչեւ ծննդատնից դուրս գալու մասին: Այսպիսի պարապմունքները սովորաբար ուղեկցվում են տեսանյութերով եւ շատ կանայք խոստովանում են, որ տեսնելով ծննդաբերության ընթացքը, «թե ինչպես է այդ ամենը կատարվում» տագնապալի վախն արդեն իրենց չի անհանգստացնում:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ամառային սանրվածքների նոր սեզոն
Ամառային սանրվածքների նոր սեզոն

Հանգիստ բնության գրկում

Արհեստական ծաղիկների պատրաստում. այն շատ հեշտ է ու պարզ

Close