Ամուսնություն

Ինչպե՞ս պահպանել կիրքն ամուսնության ընթացքում

Ծանոթություն, սիրահարություն, սեր, ամուսնություն, ընտանեկան կյանք… Եվ ահա անցնում են տարիներ:

Մի օր զգում ես, որ ձեր հարաբերությունները փոխվել են, ավելի քիչ եք զբաղվում սիրով: Նախկինում դու չէիր էլ կարող պատկերացնել, որ կհրաժարվես սեռական հարաբերություն ունենալ քո սիրած տղամարդու հետ եւ նմանատիպ խոսակցությունները քեզ ծիծաղելի էին թվում: Լինում է նաեւ հակառակը. դու ուզում ես, իսկ նա՝ ոչ, պատճառաբանելով, որ հոգնել է աշխատանքի վայրում:

Ամենից առաջ փորձիր վերլուծել ձեր հարաբերությունները, արդյո՞ք ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, բավարարու՞մ եք դուք միմյանց: Միգուցե ձեզանից մեկը որեւէ պահա՞նջ ունի:

Խորհուրդ չի տրվում զբաղվել սիրով, եթե ամուսիններից որեւէ մեկը հոգնած է: Պետք է ընտրել որոշակի ժամանակ, երբ երկուսն էլ բավական ցանկություն եւ ուժ ունեն դրանով զբաղվելու: Օրինակ, կարելի է սիրով զբաղվել կեսօրին, կամ երեխաներին շուտ քնեցնել երեկոյան: Կարելի է նաեւ երեխաներին հյուր ուղարկել տատիկի ու պապիկի մոտ եւ ամբողջ օրն անցկացնել միասին: Այսինքն՝ ցանկության դեպքում ժամանակ միշտ էլ կարելի է գտնել միասին անցկացնելու համար:

Չպետք է մոռանալ նաեւ քնքշության ու ռոմանտիկայի մասին: Օրինակ, կարելի է երեկոյան դուրս գալ զբոսանքի, նստել կողք կողքի, համբուրվել, սիրո խոսքեր շշնջալ: Եվ ընդհանրապես, հաճախ պետք է ամուսնուն ջերմ ու քնքուշ խոսքեր ասել:

Տուն մտնելով՝ փորձեք ազատվել բոլոր խնդիրներից: Չարժե ամուսնու հետ խոսել այն թեմաներից, որ դու գիրացել ես, հայտնվել են սպիտակ մազեր կամ արդեն ժամանակն է հատուկ քսուքներ օգտագործել կնճիռների դեմ պայքարելու համար: Պետք է միշտ հիշել, որ չնայած նա ձեր ամենամտերիմն է, բայց ամեն դեպքում նա տղամարդ է: Նման թեմաներով կարելի է կիսվել ընկերուհիների հետ:

Փորձեք կիրառել անսպասելի մեթոդներ: Օրինակ, օրվա ընթացքում ամուսնուն հայտնեք, որ ցանկանում եք երեկոյան զբաղվել սիրով: Որոշ ժամանակ անց կարող եք կազմակերպել ռոմանտիկ ընթրիք երկուսի համար: Դրանից հետո երեկոյան կիրքն ապահովված է, չէ որ դուք ամբողջ օրը սպասել եք:

Եվ վերջապես, կիրքն արթնացնելու համար մի մոռացեք սիրախաղի մասին: Միշտ հիշեք, որ տղամարդկանց պետք է գերել՝ օգտագործելով ձեր բոլոր կանացի հմայքները:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ցանկացած տարիքում կինը պետք է հետևի նորաձևությանը

Ինչպես դառնալ գեղեցիկ և ժամանակակից

Խորվաթիայի նախագահը մոլի ֆուտբոլասեր է

Close