Ժողովրդական բժշկություն

Կեֆիրի օգտակար հատկությունները

Գոյություն ունի ապաքինող մի ըմպելիք, որը հասանելի է գրեթե բոլորին: Խոսքը կեֆիրի մասին է, որն օգնում է հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ:

Այն օգտակար է ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին: Կեֆիրը ցուցված է շատ հիվանդությունների դեպքում, օրինակ, մանկական դիզբակտերիոզի ու ռախիդի, անեմիայի, թոքաբորբի, սննդի նկատմամբ ալերգիայի, մրսածության եւ այլն:

Հատկապես գարնանը, երբ օրգանիզմը կարիք ունի մաքրվելու ձմռան ընթացքում կուտակված թունավոր նյութերից, կարելի է օգտագործել կեֆիրով պատրաստված հետեւյալ խառնուրդը՝

1 բաժակ կեֆիրին (1%-ոց) ավելացնել 2 բաժակ թարմ գազարի հյութ,1 բաժակ ճակնդեղի հյութ: Ստացված խառնուրդը 2 ժամ պահել սառնարանում եւ խմել շաբաթական մեկ անգամ քիչ քանակությամբ (1լ խմել 5 անգամից):

Խրոնիկական հոգնածության դեպքում, քնելուց առաջ խմել հետեւյալ խառնուրդը՝ 0.5 բաժակ կեֆիրին ավելացնել նույնքան ջուր եւ 2ճ/գ մեղր:

Անգինայի ժամանակ, երբ կոկորդը բորբոքված է, օգտակար է կեֆիրով ողողումը: Անհրաժեշտ է այն մի փոքր տաքացնել էմալապատ ամանի մեջ եւ ողողել կոկորդը ժամը մեկ անգամ: Բացի դրանից կարելի է խմել նաեւ 0.5 բաժակ գազարի հյութ:

Լնդերի բորբոքման ժամանակ խորհուրդ է տրվում օրական 5-6 անգամ ողողել բերանը կեֆիրով: 3-5 օր հետո լնդերն ամբողջությամբ կբուժվեն:

Կեֆիրն օգտակար է նաեւ դիզբակտերիոզի դեպքում: Օրական մի քանի բաժակ կեֆիրի օգտագործումը նպաստում է աղիների կանոնավոր աշխատանքին: Կարելի է օգտագործել օրական 3 բաժակ, ուտելուց 1.5 ժամ առաջ: Դրա հետ միասին անհրաժեշտ է շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն:

Թութքի դեպքում կարելի է կեֆիրի ու մեղրի խառնուրդով տամպոն պատրաստել եւ երեկոյան դնել վերքի վրա:
Աթերոսկլերոզի ժամանակ կարելի է օգտագործել կեֆիրի, գազարի հյութի ու սպանախի խառնուրդը (օրական 4 անգամ, 1ճ/գ):

Արյան բարձր ճնշման դեպքում կարելի է ընդունել օրական 2-3 բաժակ կեֆիր, ուտելուց մեկ ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Այնուհետեւ կարելի է 0.5 բաժակ կեֆիրին ավելացնել 3ճ/գ կեֆիր, պահել ապակե տարայում եւ ուտել 2ճ/գ քնելուց առաջ:

Հոդացավերի ժամանակ 1բաժակ կեֆիրին ավելացնել 2թ/գ մեղր եւ ստացված խառնուրդն ընդունել առավոտյան նախաճաշից առաջ:

Նյարդային համակարգի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում 1բաժակ խնձորի հյութին ավելացնել 3ճ/գ մասուրի օշարակ եւ 0.5 բաժակ կեֆիր: Ընդունել օրական 3 անգամ 0.5 բաժակ, ուտելուց 30 րոպե առաջ:

Ահա, այսպիսի հրաշալի հատկություններ ունի կեֆիրը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կահավորում ենք փոքր բնակարանը

Ինչպես կահավորել զգեստապահարան-սենյակը

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Close