Տղամարդ և Կին

Ինչպե՞ս պահպանել սերն ու լավ հարաբերությունները երկար տարիների ընթացքում

Ինչու՞ է տարիների ընթացքում սերն անցնում, ինչու՞ է անհետանում վստահությունն ու անկեղծությունը տղամարդու ու կնոջ միջեւ:

Ու՞ր է անհետանում ռոմանտիկան, ցանկությունը միասին լինելու, միմյանց աջակցելու ձգտումը:

Շատ հաճախ կինն ու տղամարդը միասին ապրելով՝ սկսում են հեռանալ իրարից, տարեց տարի ավելի քիչ են վստահում իրար, սկսում են ավելի քիչ հաղորդակցվել եւ դառնում են ինչպես թշնամիները: Երբեմն ստացվում է, որ ընկերոջ կամ ընկերուհու հետ ավելի ջերմ հարաբերություններ է առաջանում, քան` կողակցի:

Շատերն ամուսնանալով մտածում են ,որ հարաբերությունների զարգացման ամենակարեւոր փուլն արդեն ետեւում է եւ մնում է միայն հանգստանալ ու վայելել:

Սա սխալ մտածողություն է: Եթե ցանկանում ես պահպանել սերն ու լավ հարաբերությունները, ապա առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, որ ընտանիքը պահանջում է ամենօրյա դժվարություններ:

Ընտանիքը եւ սիրո պահպանումն ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է ուշադրություն, ժամանակ ու էներգիա: Ընտանիքում փախադարձ հարգանքն ու վստահությունը պահպանելու համար, մշտապես պետք է ջանքեր գործադրել:

Կարեւոր է, որ ընտանիքում պահպանվի ընդհանուր հետաքրքրություններն ու շփումները: Ամենակարեւորը մի հրաժարվեք այն ընդհանուր գործից, որով մինչեւ ընտանիք կազմելը զբաղվել եք: Հաճախ մարդիկ միասին ապրելով հրաժարվում են այն զբաղմունքներից, որի մասին նախկինում խոսել են ժամերով, քննարկել ու մտքերով կիսվել են: Ընտանեկան կյանք սկսելով՝ խաչ մի դրեք ձեր ընդհանուր հետաքրքրությունների վրա, թույլ մի տվեք, որ կյանքի ամենօրյա դժվարություններն իրենց հետքը թողեն ձեր հարաբերություններում: Այնպես որ, ընդհանուր հետաքրքրությունը սիրո, ամուր ու միասնական ընտանիքի կարեւոր նախապայմաններից մեկն է:

Զույգի միջեւ հաղորդակցումն ամբողջական լինելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ժամանակ, երկրորդ՝ հանգստություն: Ստացվում է այնպես, որ աշխատանքից հետո պետք է ժամանակ հատկացնել ընտանեկան գործերին, զբաղվել երեխաներով: Եւ շատերի կարծիքով այդ ամենից հետո ժամանակ չի մնում միասին անցկացնելու: Իհարկե դա սխալ մտածողություն է, քանի որ ցանկության դեպքում ժամանակ միշտ էլ կարելի է գտնել, ուղղակի այդ ժամանակը պետք է ճիշտ տնօրինել: Շատ հաճախ ժամանակը ծախսվում է հեռախոսային անիմաստ զրույցների վրա, կամ էլ հեռուստացույցի առաջ: Չի կարելի ասել , որ դա աշխատանքից հետո հանգստանալու ձեւերից մեկն է, քանի որ հեռուստահաղորդումներ նայելով մարդը չի կարող հանգստանալ: Կարելի է հանգստանալ լռության մեջ, բնության գրկում: Կարելի է նաեւ պառկել, թույլ լույս միացնել, նայել իրար աչքերի մեջ ու հանգիստ զրուցել, հիշել անցյալը, երազել ապագայի մասին եւ գեղեցիկ, պայծառ ու բարի խոսքեր ասել միմյանց:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ցանկացած տարիքում կինը պետք է հետևի նորաձևությանը

Վարսակի դիետա. մատչելի է և արդյունավետ

Համբույրի միջազգային օր. պատմությունը և ավանդույթները

Close