Ժողովրդական բժշկություն

Խորհուրդներ ու ժողովրդական բաղադրատոմսեր թեփի դեմ

Տնային պայմաններում կարելի է մեղմել իրավիճակը՝ օգտագործելով եղինջի, կալենդուլայի, երիցուկի թուրմեր, ինչպես նաեւ սրոհունդի (зверобой) եւ հալվեի (алоэ)հյութով:

Յուղոտ թեփի դեպքում օգտակար է քացախի թույլ լուծույթը (1ճ/գ քացախին ավելացնել 1լ ջուր):

Օգտակար է նաեւ գլուխը լվանալուց առաջ գլխամաշկին քսել 1ճ/գ սոխի հյութի ու 2ճ/գ օղու խառնուրդը:

Չոր թեփի դեպքում 1ճ/գ սոխի հյութին ավելացնել 2ճ/գ օղի ու 1ճ/գ գերչակի յուղ: Ստացված խառնուրդով մերսել գլխամաշկը:

Անհրաժեշտ է խուսափել սինթետիկ գլխարկներից՝ նախընտրելով բրդյա ու բամբակյա արտադրանք, որոնք մաշկին տալիս են շնչելու հնարավորություն:

Պետք է նվազեցնել ճարպային, ապխտած ու կծու սննդամթերքի ընդունումը՝ նախապատվությունը տալով կաթնամթերքին:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Մեկ տարեկան երեխայի ճաշացանկը

Շոգ, տապ, տոթ… Փորձում ենք դիմակայել և լինել առողջ

Պահպանեք երեխայի երիկամները

Close