Ամուսնություն

Ամուսնանալ` սիրելով

Յուրաքանչյուր աղջիկ, սկսած մանկությունից, երազում է այն մասին, թե երբ է ինքը հարս դառնալու: Նա երազում է ամուսնանալ սիրելով, ապրել երկար եւ երջանիկ…

Եւ ահա գալիս է մի պահ, երբ մանկությունն արդեն ետեւում է, պատանեկությունը` նույնպես, ժամանակն է մտածել ընտանիք կազմելու մասին:

Տարբեր մարդիկ տարբեր տարիքում են պատրաստ լինում պատասխանատվություն կրել մեկ ուրիշի համար: Ոմանք պատրաստ են իրենց վրա վերցնել ընտանեկան կյանքի բոլոր դժվարությունները նույնիսկ 18 տարեկանում, իսկ մյուսները 30 տարեկանում կասկածում են. արդյո՞ք կկարողանան կրել այդ ծանր բեռը:

Չնայած յուրաքանչյուր մարդ իր կյանքը դասավորում է իր կազմած պլաններով, բայց երբեմն այն կախված է լինում բազմաթիվ այլ գործոններից: Այդ իսկ պատճառով ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ տարիքում եք պատրաստվում ամուսնանալ:

Կարծիք կա, որ մարդիկ ապրում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում կյանքում, ապա մեղավորը հենց իրենք են: Բայց չէ՞ որ ամեն ինչ այնքա~ն լավ էր սկսվել… Իսկ սովորաբար ինչի՞ց է սկսվում. հանդիպում, ծանոթություն եւ ամուսնության առաջարկ… Իսկ հասցնու՞մ են արդյոք երիտասարդները մինչեւ վերջ միմյանց ճանաչել: Դժվար թե. մի կյանքն անգամ բավական չէ դրա համար:

Ոմանց կարծիքով էլ ընտանիք կազմելու համար սիրելն ամենեւին էլ կարեւոր չէ, բավարար է միայն համակրանք եւ միասին ապրելու ցանկություն: Արդյո՞ք դա այդպես է: Համակրանքն իր մեջ պարունակում է որոշակի զգացմունքներ, հետաքրքրություններ, ուշադրություն ու հոգատարություն միմյանց նկատմամբ: Ժամանակի ընթացքում այդ զգացմունքները կարող են վերածվել սիրո:

Իսկ եթե հենց սկզբից չկա համակրանք, կա միայն հաշվարկ, ապա դժվար թե այդ ամենից ինչ որ լավ բան ստացվի: Արդյո՞ք արժե երազել միայն հարուստ ամուսնու մասին: Երազել կարելի է սիրված ու հաջողակ ամուսնու մասին: Հարուստ մարդկանցից ոչ բոլորն ունեն երջանիկ անձնական կյանք: Կինն այնպես է ստեղծված, որ սիրի նրան, ով իրեն է ընտրել իր կյանքի ընկեր: Կարելի է ասել, որ կինը երջանիկ է միայն այն դեպքում, երբ սիրում է իր ամուսնուն` անկախ այլ հանգամանքներից: Ոչ մի դժվարություն չի ոչնչացնի իրենց ընտանիքի միասնությունը, եթե եւ’ կինը, եւ’ տղամարդը հավասարապես են ջանքեր գործադրում իրենց ընտանիքի բարօրրության համար: Միայնակ հնարավոր չէ լուծել ընտանեկան բարդ խնդիրները` անկախ նյութական ու բարոյական ռեսուրսների առկայությունից:

Կյանքը մարդուն տրվում է իր ճանապարհին հանդիպած դժվարությունները հաղթահարելու համար: Իսկ եթե կողքիդ կա մեկը, ով միշտ քեզ հետ է, ապա այդ ճանապարհը կարելի է անցնել ոչ թե քիչ ջանքեր գործադրելով, այլ նաեւ` հաճույքով:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Այգի պատուհանագոգում

Մազերի թեփոտման պատճառները
Մազերի թեփոտման պատճառները

Հղիության ընդհատումը վաղ շրջանում

Close