Ժողովրդական բժշկություն

Ժողովրդական բաղադրատոմսեր նյարդային խանգարումների ժամանակ

Սթրեսային իրավիճակից հետո օրգանիզմը, որպես պատասխան, կարող է արձագանքել ծանր գլխացավով:

Նման դեպքերում պետք է ընդունել հանգստացնող միջոցներ օրինակ, կատվախոտի արմատներ: Գլխացավը կարելի է հանգստացնել նաեւ ուրցի կամ սրոհունդի (зверобой) լուծույթներով: 250մլ եռացրած ջրին ավելացնել 1ճ/գ հանգստացնող խոտ, փակել ամանը եւ թողել 20 րոպե, օգտագործել ուտելուց առաջ օրական 3 անգամ 1թ/գ-ից ¼ բաժակ: Բուժման կուրսը 1 ամիս է:

Ուժեղ գլխացավի ժամանակ կարելի է օգտագործել կարտոֆիլի թարմ հյութի, սեւ հաղարջի ու մեղրի խառնուրդը, օրական 3 անգամ, 0.5 բաժակ:

Գլխացավից կարելի է ազատվել նաեւ՝ օգտագործելով մուգ կանաչ թեյի, դարչինի ու անանուխի լուծույթ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Սեռական հարաբերությունները հղիության ընթացքում

Երեխաների սնվելու հետ կապված մի քանի խորհուրդներ

Close