Դիմահարդարում

Շուրթերն ուրվագծող մատիտ

Շուրթերն ուրվագծող մատիտ

Ուրվագծող մատիտն ընդգծում է եւ ուղղում շուրթերի գիծը: Շնորհիվ այդ մատիտի՝ շուրթերի գիծն ավելի ուղիղ է լինում:

Ուրվագծող մատիտն ընդգծում է եւ ուղղում շուրթերի գիծը: Շնորհիվ այդ մատիտի՝ շուրթերի գիծն ավելի ուղիղ է լինում, շուրթերը`ավելի հաստ, իսկ բերանը` ավելի լայն: Դրա շնորհիվ շրթներկը դուրս չի գալիս շրթունքների սահմաններից: Մատիտի գույնը միշտ պետք է համապատասխանի շրթներկի գույնին:

Գեղեցիկ եւ ընդգծված շուրթեր ունենալու համար անհրաժեշտ է վերին շրթունքի մեջտեղից մատիտով ուղիղ գծեր տանել դեպի շրթունքի անկյունները, իսկ ներքեւի շրթունքի գիծը միանգամից պետք է տանել: Սխալվելու դեպքում պետք չէ ուղղել գիծը, քանի որ այն տգեղ կլինի:

Նման դեպքում անհրաժեշտ է ջնջել գիծը եւ գործողությունը կրկնել եւս մեկ անգամ: Շուրթերը հաջող ուրվագծելուց հետո ժամանակն է օգտագործել շրթներկը:

Եթե ուրվագծող մատիտը շատ կոշտ է, կարելի է լուցկու միջոցով մի փոքր տաքացնել այն, իսկ եթե չափազանց փափուկ է, անհրաժեշտ է մի քանի րոպե այն սառնարանում պահել:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ֆիթնեսը և սթրեսը

Ամենօրյա դիմահարդարման սխալները
Ամենօրյա դիմահարդարման սխալները

Պահպանեք երեխայի երիկամները

Close