Դիմահարդարում

Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման

Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման

Կնճիռների դեմ նախատեսված քսուքներ արտադրող ընկերությունները բնութագրում են դրանք որպես մեր մաշկի «փրկության» միջոց:

Մինչդեռ, փորձագետների կարծիքով կոսմետիկական շատ քսուքներ ուղղակի աղետալի հետեւանքներ կարող են ունենալ մաշկի բջիջների համար:

Պարզվում է՝ կնճիռների դեմ նախատեսված քսուքների 90%-ն իրենց մեջ պարունակում են այնպիսի նյութեր, որոնք ոչ թե դանդաղեցնում են մաշկի ծերացման գործընթացը, այլ հակառակը՝ արագացնում են այն: Գիտնականները ստեղծել են թեսթավորման յուրահատուկ մի համակարգ, որը մոդելավորում է մաշկի բջիջների աշխատանքը: Այդ համակարգի շնորհիվ հետազոտողները անալիզի են ենթարկել 500 արտոնագրված կոսմետիկական միջոցներ, այդ թվում նաեւ համաշխարհային հայտնի ընկերությունների: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիտամինների, ճարպերի եւ ամինաթթուների պարունակությունը այդ միջոցների բաղադրության մեջ ոչ թե 10 այլ 100 անգամ ավելի է:

Այդ իսկ պատճառով այդպիսի քսուքները վնասակար ազդեցություն կարող են ունենալ մաշկի բջիջների համար: Մաշկի ծերացման տեմպերն արագանում են հատկապես այն քսուքներից, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են 11%-ից ավելի ճարպեր: Իսկ միջինում քսուքների մեջ ճարպի պարունակությունը 40% է: Որոշ գիտնականների կարծիքով էլ քսուքի մեջ սնուցող նյութերի ավելցուկն ավելի վնասակար է, քան նրանց պակասը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ամառային դիետան եւ նրա կանոնները

Ներքնազգեստն անհրաժեշտ է ոչ միայն գնել, այլ նաև ընտրել

Թուլացեք ու հանգստացեք աշխատավայրում

Close