Դիմահարդարում

Ամենօրյա դիմահարդարման սխալները

Ամենօրյա դիմահարդարման սխալները

Շատ քչերին է հաջողվում դիմահարդարվելիս սխալներից զերծ մնալ: Հաճախակի կրկնվող սխալներից մեկը երանգների չարաշահումն է:

Եթե դեմքի մաշկը լավ վիճակում է, ապա դիմահարդարման երանգները պետք է թույլ լինեն: Իսկ եթե մաշկը վատ վիճակում է գտնվում, անհրաժեշտ է դիմահարդարման միջոցներով փակել թերությունները եւ ոչ թե ամբողջ դեմքը ծածկել կոսմետիկայով:

Բացի այդ շատ կանայք չեն կարողանում ճիշտ ընտրել դիմահարդարման միջոցները: Հասկանալի է, որ որոշ կանայք օգտագործելով մուգ երանգներ, փորձում են թաքցնել մաշկի գունատությունը: Դիմահարդարման մեջ դա սխալ է համարվում: Նման դեպքում դեմքի գույնը տարբերվում է պարանոցի գույնից, ինչը տգեղ է. կարծես թե դեմքը կեխտոտված լինի:

Դիմահարդարման միջոցների երանգները պետք է քիչ տարբերվեն մաշկի բնական գույնից:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հանգիստ բնության գրկում

Ներքնազգեստն անհրաժեշտ է ոչ միայն գնել, այլ նաև ընտրել

Ճիշտ կազմակերպված հանգիստը առողջության ու աշխատունակության հիմքն է

Close