Դրանց շնորհիվ մաշկը որոշակի երանգ է ստանում: Հաճախ այդ միջոցներն իրենց մեջ այնպիսի նյութեր են պարունակում, որոնց շնորհիվ մաշկը պաշտպանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Տոնային քսուքի բաղադրությունից է կախված նրա թափանցիկության աստիճանը: Տոնային քսուքները որքան թույլ են, այնքան ավելի շատ ճարպեր ու խոնավեցնող նյութեր են պարունակում, իսկ դիմափոշին ու գունատու նյութերն ավելի քիչ են լինում: Դրանք որոշ չափով թաքցնում են մաշկի փոքրիկ թերությունները: Իսկ պինդ քսուքները պարունակում են ավելի շատ դիմափոշի ու գունատու նյութեր, որոնք, համեմատաբար ավելի լավ են թաքցնում մաշկի թերությունները:
Երիտասարդ մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել ավելի թույլ քսուքներ:
Կոմբինացված մաշկի համար գոյություն ունեն հատուկ քսուքներ, որոնք տարածվում են մաշկի տարբեր հատվածներում:
Պրոբլեմային մաշկ ունեցողները կարող են ընտրել այնպիսի քսուքներ, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են սալիցիլաթթու, տրիկլոզան եւ այլ մանրէասպան բաղադրամասեր:
Այդպիսի միջոցները կոսմետիկ նշանակությունից բացի, ունեն նաեւ դեմքի բշտիկները չորացնելու հատկություն:
Տոնային քսուքները, որոնք նախատեսված են ծերացած մաշկի համար, հարթեցնում են դեմքի փոքրիկ կնճիռները, փափկեցնում ու պաշտպանում մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: