Սանրվածք

Մազերի թեփոտման պատճառները

Մազերի թեփոտման պատճառները

Շատերի կարծիքով մազերի թեփոտումը հիվանդություն է, մինչդեռ այն ընդամենը մաշկի բորբոքման (սեբորեա), այսինքն ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարման ախտանիշ է:

Թեփը, ինչպես նաեւ սեբորեան, լինում են տարբեր: Չոր գլխամաշկի դեպքում թեփուկները սպիտակամոխրագույն են եւ հեշտ ու արագ են թափվում: Իսկ ճարպային սեբորեայի դեպքում թեփուկներն ունեն ճարպոտ տեսք, դեղնավուն են եւ գլխամաշկից բավականին դժվար են թափվում:

Թեփի առաջացման երկրորդ պատճառը Malassezia Furtur անունով միկրոսկոպիկ սնկի առկայությունն է: Ըստ բժիշկների, այդ սունկը մշտապես ապրելով գլխամաշկի ու ամբողջ մարմնի մաշկի վրա, կարող է նույնիսկ ոչ մի վնաս չպատճառել մարդուն: Հենց սեբորեան է այդ սնկի զարգացման համար ստեղծում բարենպաստ պայմաններ: Սունկը, սնվելով մաշկային ճարպով, հանգեցնում է թեփի առաջացման:

Սեբորեա հիվանդության պատճառները, որն էլ հիմք է հանդիսանում թեփի առաջացման, տարբեր են: Դա հետեւանք է օրգանիզմում առաջացած փոփոխությունների՝ հորմոնային, նյարդային, իմունային, ինֆեկցիոն հիվանդություններ, սննդային ալերգիա, վիտամիններով աղքատ սնունդ, ստրես ու գերհոգնածություն:

Արտաքին շրջապատի անբարենպաստ ազդեցությունը, ինչպիսիք են միջավայրի աղտոտվածությունը, մազերի սխալ խնամքը, լաքերի, գելերի օգտագործման չարաշահումը, մազերի ներկման համար նախատեսված քիմիական ներկերը եւ նույնիսկ ձմեռային ցուրտ եղանակը նույնպես ազդում են մազերի թեփոտման վրա:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կահավորում ենք խոհանոցը

Ջերմություն եւ գեղեցկություն, ձեռագործը որպես ինքնարտահայտման միջոց

Ինչպես դառնալ գեղեցիկ և ժամանակակից

Close