Սանրվածք

Հարսանեկան սանրվածքներ կարճ մազերի համար

Հարսանեկան սանրվածքներ կարճ մազերի համար

Գոյություն ունի մի տեսակետ, որ միայն երկար մազերից է հնարավոր ստանալ հարսանեկան գեղեցիկ սանրվածք: Դա իհարկե, այդպես չէ:

Ամեն ինչ կախված է նորահարսի արտաքինից ու վարսահարդարի վարպետության աստիճանից: Որոշ աղջիկների ավելի շատ հենց կարճ սանրվածքն է սազում, ուստի եւ, այդպիսի հարսնացուի արտաքին տեսքը հնարավոր չէ պատկերացնել առանց կարճ մազերի: Կարճ սանրվածքներն ավելի շատ սազում են երիտասարդ, բարեկազմ աղջիկներին: Այն աղջիկներն, ովքեր չեն կարող պարծենալ իրենց խիտ մազերով, կարճ մազերը կօգնեն հարսանյաց հանդեսի համար ստեղծել երեւակայական սանրվածք:

Գոյություն ունի մեկ այլ կարծիք, որ կարճ մազերով հարսանեկան սանրվածքները չեն կարող լինել տարատեսակ: Դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, ինչքան մազերը երկար են, այնքան ավելի շատ հնարավորություններ կան դրանց գեղեցկացնելու, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ կարճ մազերից հնարավոր չէ ստանալ տարատեսակ գեղեցիկ սանրվածքներ: Իր գործին լավ տիրապետող վարսահարդարը, նույնիսկ ամենակարճ մազերից կարող է ստանալ յուրահատուկ սանրվածք:

Կարճ մազերով հարսանեկան սանրվածքն ունեն այն առավելությունները, որդրանք ավելի հեշտ է պահպանել քամուց, անձրեւից, իսկ անհրաժեշտության դեպքում այն ուղղելը դժվար չէ: Բացի այդ, կարճ սանրվածքն ավելի երիտասարդացնում է: Նաեւ կարճ սանրվածքը կարող է շատ գեղեցիկ լինել առանց որեւէ աքսեսուարի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկություն ունեք ձեր հարսանյաց հանդեսի օրը ունենալ գեղեցիկ, երկար մազեր, հոգ չէ, կարող եք օգտվել արհեստական հատուկ մազերից:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կարելի՞ է երեխային քաղցր տալ, թե՝ ոչ

Ինչպե՞ս պահպանել սերն ու լավ հարաբերությունները երկար տարիների ընթացքում

Մատնահարդարում առանց գաղտնիքների
Մատնահարդարում առանց գաղտնիքների

Close