Սանրվածք

Ամառային սանրվածքների նոր սեզոն

Ամառային սանրվածքների նոր սեզոն

Ցանկացած աղջիկ, անկախ արտաքինից ու նյութական վիճակից, անհամբեր սպասում է ամռան գալստյանը: Արեւ, ծով, լավ եղանակ, եւ վերջապես արձակուրդներ…

Միայն ամռանն է հնարավոր մոռանալ աշխատանքային բոլոր խնդիրների մասին եւ հանգստանալ մի քանի շաբաթ, կամ նույնիսկ մեկ ամիս: Ամռանը մարդիկ ավելի հավասարակշռված են եւ ուզում են փոխվել, իհարկե դեպի լավը:

Ամռանը, նոր հագուստներ հագնելով,  հասկանում եք, որ էլի եք ուզում փոխվել: Իսկ ին՞չն է մնում փոխել. Ճիշտ է, դիմահարդարումը եւ վարսահարդարումը: Ամառային սանրվածքները, համեմատած մյուս սեզոնների հետ, ավելի թեթեւ են ու ոճային:

Թեթեւ են, որովհետեւ, շատ աղջիկներ շոգի պատճառով նեղվում են իրենց սովորական սանրվածքից եւ որոշում են անցնել կարճ սանրվածքի: Իսկ ոճային են, որովհետեւ, նմանատիպ կարճ սանրվածքները գրեթե միշտ գտնվում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում:

Եւ իհարկե, մի մոռացեք վառ գույների մասին, քանի որ ամեն տարի գնալով ավելի նորաձեւ են համարվում վառ գույներով սանրվածքները: Այնպես որ, մի կորցրեք ձեր հնարավորությունը ունենալ նորաձեւ սանրվածք` կարճ մազերով եւ ոչ մի դեպքում մի վախեցեք փոփոխություններից, քանի որ հենց դա է օգնում մարդուն իրեն երջանիկ զգալ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Խաղեր մեկ տարեկան երեխայի հետ

Դդմի բուժիչ հատկությունները

Լոգարանի լուսավորում

Close