Սանրվածք

Ինչու են մազերը վատ վիճակում գտնվում

Մասնագետները գտնում են, որ գոյություն ունի երկու հիմնական դրույթ, որի պատճառով մազերը վատ վիճակում են գտնվում:

Դրանք են. արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցությունը եւ ոչ ճիշտ սնունդը:

Արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցությունը.

Այս խմբի մեջ է մտնում մազերի չորացումն ու հարդարումը ֆենի միջոցով, մազերի քիմիական ներկումը, մազերն ամրացնող միջոցների հաճախակի օգտագործումը /լաքեր, գելեր, մետաղական ամրակներ/, արեւահարումը, ծովի ջրում լողալը: Եթե դուք փորձում եք առավելագույնս բացառել այդ գործոններից մի քանիսը, ապա լիարժեք արդյունքը երաշխավորված է:

Ոչ ճիշտ սննդի օգտագործումը.

Գաղտնիք չէ, որ այսօր ոչ բոլորն են պահպանում դիետա ու հետեւում, որ սեղանն առատ լինի օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով: Առողջության, ինչպես նաեւ մազերի հետ կապված խնդիրները հիմնականում կապված են անորակ սննդի ու սխալ չափաբաժնի հետ:

Ինչպես ճիշտ օգտագործել վիտամինները առողջ մազեր ունենալու համար: Որպեսզի մազերն աճեն արագ, լինեն առաձգական ու փայլուն, ինչպես հեքիաթներում, անհրաժեշտ է ընդունել վիտամիններ:

Այս դեպքում, դա հնարավոր է երկու տարբերակով.

— Վիտամինների ներքին ընդունումը ստամոքս-աղիքային տրակտի միջոցով,
— Վիտամինային գործողություններ մազերի ու գլխամաշկի համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից
Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից

Խառչո
Խառչո

Մակարոնի պատրաստման նոր եղանակ
Մակարոնը բեկոնով և ոլոռով

Close