Դիմահարդարում

Մատնահարդարում առանց գաղտնիքների

Մատնահարդարում առանց գաղտնիքների

Նույնիսկ ամենաառողջ կնոջ մոտ երբեմն եղունգների հետ կապված խնդիրներ են առաջանում:

Եվ դա այն պատճառով է, որ նրանք սովոր չեն տնային գործեր կատարելիս ձեռնոցներ կրել: Եղունգների համար ամենավտանգավորը լվացքի փոշին է եւ ամաններ լվանալու օճառ-հեղուկները: Դա է պատճառը, որ կանանց խորհուրդ է տրվում եղունգների ամրացման համար հատուկ քսուքներ, գելեր, լոսյոններ օգտագործել եւ մի պահ կտրվել տնային առօրյա գործերից: Իսկ եթե հնարավոր չէ ձեռք բերել նման պարագաներ, կարող եք ամեն երեկո կատարել սոդայով վաննաներ /1 թ/գ սոդան լցնել 1 բաժակ ջրի մեջ, ավելացնել 10-15 կաթիլ 5%-անոց յոդ/: 15-20 րոպե ձեռքերը թողել լուծույթի մեջ: Գործողությունը կարելի է կրկնել 2 շաբաթ:

Եղունգների վնասվածության հիմնական պատճառներից մեկն էլ սակավարյունությունն է: Հենց մարդու օրգանիզմը սկսում է երկաթի պակաս զգալ, եղունգները դառնում են փխրուն եւ շուտ կոտրվող: Դրանից խուսափելու համար կարելի է ընդունել երկաթ պարունակող հաբեր, ինչպես նաեւ ուտել երկաթով հարուստ ուտելիքներ, օրինակ` խնձոր կամ հնդկացորեն:

Հաջորդ պատճառը, որի հետեւանքով եղունգները կարող են վնասվել, օրգանիզմում A վիտամինի անբավարարությունն է: Ի դեպ, եղունգների խնամքի միջոցների մեջ А վիտամինի պարունակությունը բավական շատ է:

Հորմոններ պարունակող դեղահաբերը նույնպես կարող են եղունգների վնասման պատճառ հանդիսանալ:

Եղունգների վրա կարող են վատ ազդեցություն թողնել նաեւ սնկային հիվանդությունները: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:

Բժիշկների կարծիքով գեղեցիկ լաքապատված եղունգները դեռեւս առողջ համարել չի կարելի, քանի որ մատնահարդարման համար նախատեսված լաքերը թույլ չեն տալիս, որ եղունգները շնչեն: Իսկ ացետոնը վերջնականապես վնասում է եղունգները` դարձնելով դրանք բարակ եւ փխրուն:

Հնդկաստանում կանայք մինչ այժմ էլ եղունգները մերսում են հինայով: Վերջինիս մեջ պարունակող նյութերը ամրացնում են եղունգները:

Այսպիսով, որպեսզի եղունգներն առողջ լինեն, անհրաժեշտ է շաբաթական գոնե մեկ անգամ բարակ շերտով կտրել դրանք: Ցանկալի է նաեւ եղունգները դնել աղաջրի կամ կիտրոնի հյութի մեջ:

Եվ վերջին օգտակար խորհուրդը. քանի դեռ դուք զբաղված եք ձեր եղունգների առողջական խնդիրները լուծելով, մի օգտագործեք խարտոց, քանի որ այն ավելի է վնասում եղունգները: Այդ ընթացքում փորձեք օգտագործել միայն մկրատ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ժողովրդական միջոցները միգրենի ժամանակ

Դդմի բուժիչ հատկությունները

Մեգան Մարքլիի ճաշացանկից…

Close