Մանկան սնունդ

Մեկ տարեկան երեխայի ճաշացանկը

Առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը. պետք է կենտրոնանալ երեխայի համային զգացողությունների վրա:

Եթե երեխան հիվանդ է, ունի աղիքային սուր ցավեր, ընդունած սնունդը շատ հաճախ հանգեցնում է ֆերմենտային համակարգի խախտման:

Երեխայի համար լավագույն սնունդը կրծքի կաթն է: Կերակրող մորն անհրաժեշտ է լավ սնունդ եւ հանգիստ:

Եթե երեխան մեծանում է կրծքի կաթով եւ քաշն ավելանում է նորմային համապատասխան, ապա այլ սննդամթերքի հարցում չպետք է շտապել: Ավելի լավ է սպասել մինչեւ 3-4 ամսականը:

Կրծքի կաթից հետո առաջին կերակուրը երեխայի համար մրգային պյուրեն է, հատկապես խնձորի պյուրեն: Ցանկալի է, որ խնձորները լինեն կանաչ կամ դեղին: Խնձորի հյութը լավ ազդեցություն ունի ստամոքսի վրա:

Խնձորից հետո հաջորդ միրգը կարող է լինել բանանը, ծիրանը, սալորը (բոլորը պյուրեի տեսքով):

5-6 ամսեկանում կարելի է պատրաստել շիլաներ՝ հնդկացորենի, վարսակի ալյուրի, բրնձի, եգիպտացորենի:

6-7 ամսականում երեխային կարելի է կերակրել բանջարեղենային պյուրեյով: Սակայն եթե նա դժգոհությամբ է ուտում այն, կարելի սպասել եւս մեկ ամիս: 7ամսականում արդեն պյուրեյին կարելի է բուսական յուղ ավելացնել:

7-8 ամսականում կարելի է կերակրել թթվաշոռով ու կեֆիրով:

8 ամսականում երեխան կարող է ուտել հաց կամ թխվածքաբլիթ, որոնք սովորաբար ավելացվում են թթվաշոռին կամ մրգային պյուրեին: Այդ ժամկետում կարել է նաեւ միս օգտագործել՝ ճագար, հավ, հնդկահավ:

Իսկ ձվի դեղնուցն ավելի նպատակահարմար է տալ 9-11 ամսականում: Այդ ժամանակահատվածում կարելի է նաեւ թեթեւ արգանակներ պատրաստել:

Բոլոր նոր կերակուրներն անհրաժեշտ է տալ երեխային աստիճանաբար:

Այսպիսով, հիշենք եւս մեկ անգամ՝

Առաջին 6 ամիսները նպատակահարմար է երեխային կերակրել կրծքի կաթով, իսկ այլ սննդամթերքի օգտագործումը թողնել կես տարեկանից հետո: Սակայն եթե երեխայի քաշը նորմային համապատասխան չի ավելանում, այլ սննդամթերքներ կարելի է տալ նաեւ 4 ամսականից սկսած:

3-4 ամսական՝ մրգային պյուրե եւ հյութեր

5-6 ամսական՝ շիլաներ

6-7 ամսական՝ բանջարեղենային պյուրե

7-8 ամսական՝ մսեղեն

8-9 ամսական՝ թխվածքաբլիթ, թթվաշոռ, կեֆիր

10-11 ամսական՝ ձվի դեղնուց, արգանակ

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կահավորում ենք փոքր բնակարանը

Դիմահարդարման պահպանումն ամռան շոգ օրերին

Մազերի թեփոտման պատճառները
Մազերի թեփոտման պատճառները

Close