Մանկան սնունդ

Կարելի՞ է երեխային քաղցր տալ, թե՝ ոչ

Մայրիկները հակված են այն մտքին, որ հնարավորին երկար ժամանակ երեխան չպետք է իմանա քաղցրի մասին: Մինչեւ մեկ տարեկանը փոքրիկները քաղցրի պակաս չունեն:

Այն ստամոքսի համար լրացուցիչ բեռ կլինի, որը շատ վտանգավոր է: Շիլաների մեջ շաքար ավելացնելը նույնպես խորհուրդ չի տրվում: Նույնիսկ մեկ տարեկանից հետո քաղցր, ոչ բնական մթերքները կարող են վնասել երեխային: Դյուրամարս կալորիաները շատ հաճախ հիմք են հանդիսանում շաքարային դիաբետի առաջացման. հիվանդություն, որը պետք է հսկողության տակ պահել ամբողջ կյանքում: Սա, թերեւս, ամենակարեւոր պատճառն է փոքրիկ երեխայի ճաշացանկից քաղցրավենիքը նվազեցնելու համար:

Քաղցրից հեռու պահելու ոչ կարեւոր պատճառ է նաեւ կարիեսը, որի առաջացումը տհաճ է հատկապես փոքր տարիքում:

Իրականում, շաքարը շատ կարեւոր բաղադրիչ է օրգանիզմի համար: Այն մեծ դեր ունի կենտրոնական նյարդային համակարգի կանոնավոր աշխատանքին, օրգանիզմում արտադրում է այնպիսի նյութ (գլիկոգեն), որը սնուցում է փոքրիկի սիրտն ու մկանները:

Գոյություն ունի շաքարի օրական օգտագործման պաշտոնապես ընդունված չափաբաժին՝

1-3 տարեկան – օրական 40գ

3-6 տարեկան – օրական 50գ

Այսպիսով, շաքարը անհրաժեշտ է եւ կարեւոր, ուղղակի չպետք է չարաշահել: Քաղցրի նկատմամբ սերը երեխաների մոտ առաջանում է հենց սկզբից: Քանի որ կրծքի կաթն իր մեջ պարունակում է կաթնային շաքար՝ լակտոզա, ապա երեխաների մեջ ասոցացվում է, որ քաղցրը սեր է , ջերմություն, տաքություն…

Կես տարեկանից սկսած երեխային կարելի է տալ հատուկ մանկական թխվածքաբլիթներ եւ քաղցր կիսելներ: Իսկ մեկ տարեկանից հետո նա հաճույքով կուտի օրինակ, զեֆիր առանց շոկոլադի եւ մրգային թխվածքաբլիթ:

3 տարեկանից սկսած երեխային կարելի է ուրախացնել տարբեր խմորեղեններով եւ քիչ յուղայնությամբ պաղպաղակով: Չպետք է մոռանալ նաեւ, որ շոկոլադը երբեմն ալերգիա է առաջացնում: Խոսելով մանկական ալերգիայի մասին, անհրաժեշտ է հիշել մեղրը: Նման երեխաներին մեղր կարելի է տալ 3 տարեկանից հետո, օրական 1-2 թեյի գդալից ոչ ավելի, թեեւ մեղրը, ամենահամեղ ու ամենաօգտակար քաղցրն է երեխայի համար: 100գ մեղրի կալորիականությունը 335կկլ է: Այն ունի բարձր սննդային արժեք, արդյունավետ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, խթանում է ախորժակը եւ հանդիսանում է հակաբորբոքային միջոց կոկորդի հիվանդությունների համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ինչպես դառնալ գեղեցիկ և ժամանակակից

Ոճ. շքեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Close