Ամուսնություն

Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

Որոշ զույգերի կարծիքով երկրորդ ամուսնությունը շատ ավելի ծանր է, քան նախորդը, հատկապես առաջին մի քանի ամիսները: Իսկ ինչու՞ է դա այդպես:

Արդյոք առաջին ամուսնության ժամանակ զույգը դեռ չի՞ գիտակցում ստանձնած պատասխանատվության աստիճանը, թե՞ սկսում են հասկանալ թույլ տված սխալները եւ առաջանում է հետեւյալ սկզբունքը. «այլեւս երբեք եւ ոչ մի դեպքում»: Միգուցե դա է երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքը:

Երկրորդ ամուսնության ժամանակ կինը դառնում է ավելի համբերատար, հանում է «վարդագույն ակնոցը», չի իդեալականացնում, ավելի թեթեւ է վերաբերվում այն մանրուքներին, որոնք նախկինում իրեն նյարդայնացնում էին, մի խոսքով դառնում է ավելի իմաստուն (իհարկե ոչ բոլորը):

Ցանկացած ամուսնության հաջողության գաղտնիքը համատեղելիությունն է: Իսկ մեկ մարդու հետ հարաբերություններ ունենալու փորձը փոխանցվում մեկ ուրիշի հետ հարաբերություն ունենալիս, պարզապես պետք է կարողանալ հաղթահարել դժվարությունները: Ամեն դեպքում առաջին ամուսնության փորձը կարեւոր դեր է խաղում:

Հավանաբար, պետք է անցնել այդ ամենի միջով, վերլուծել նախկինում կատարած սխալները, մի փոքր փոխվել, շարունակել կյանքը եւ ամեն ինչ լավ կլինի:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ամառային սանրվածքների նոր սեզոն
Ամառային սանրվածքների նոր սեզոն

Արհեստական ծաղիկների պատրաստում. այն շատ հեշտ է ու պարզ

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Close