Մաշկի խնամք

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Խորհուրդ է տրվում օրվա վերջում կատարել դեմքի մաշկի թեթեւ մաքրում՝ օգտագործելով մաքրող միջոցներ, տաք ջուր եւ դեմքի մաշկի սպունգ:

Այնուհետեւ պետք է մաքրել դեմքը տոնիկով, դա հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր յուղոտ մաշկ ունեն: Այն եւս մեկ անգամ թարմացնում է դեմքի մաշկը: Դրանից հետո օգտագործեք թեթեւ խոնավեցնող քսուք: Խորհուրդ չի տրվում օգտագործել տնային պայմաններում պատրաստված քսուքներ, քանի որ արդեն պատրաստի քսուքներում պարունակվում են հատուկ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են մաշկին: Երեկոյան խոնավեցնող քսուքն իր բաղադրության մեջ պետք է պարունակի գլիկոգեն, իսկ առավոտյան օգտագործվող քսուքը պետք է պաշտպանի դեմքի մաշկն արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Եթե դեմքի մաշկը երեկոյան լավ խնամել եք, ապա առավոտյան մնում է միայն լվանալ տաք ջրով ու թարմացնել տոնիկով: Դրանից հետո արդեն պետք է մաշկը մերսել այնպիսի քսուքով, որը կպաշտպանի այն արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կարելի՞ է երեխային քաղցր տալ, թե՝ ոչ

Ծխելը եւ կրծքով կերակրելը

Կոշիկների խնամք

Close