Բայց պարզվում է, որ սննդակարգից կախված է ոչ միայն ստամոքսի աշխատանքն, այլեւ՝ երիկամների:
Երեխայի երիկամներին մեծ վնաս է հասցնում կծու, թթու ուտելիքները, ինչպես նաեւ տարատեսակ համեմունքները: Այսպիսի սնունդը գրգռում է եւ վնասում ինչպես երիկամները, այնպես էլ միզուղիները: Գործարանային պայմաններում պատրաստված մսամթերքը նույնպես վնասում է երեխայի առողջությունը: Տարբեր տեսակի ապխտած մսերը, երշիկները, նրբերշիկները իրենց բաղադրությամ մեջ շատ աղ են պարունակում: Այսպիսի կերակրատեսակները նույնիսկ չափահաս մարդու երիկամներից են պահանջում հսկայական լարվածություն, էլ չենք խոսում երեխայի մասին:
Իսկ ի՞նչ քանակությամբ աղ կարող է երեխան ընդունել մեկ օրում: Մինչեւ 6 տարեկան երեխաները օրական կարող են օգտագործել 5 գրամից ոչ ավելի: Սննդամթերքի մեջ աղի ավելցուկը հանգեցնում է օրգանիզմում կալիումի չեզոքացման, որի հետեւանքով խախտվում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Հետեւաբար, երեխաներն ավելի շատ պետք է ուտեն բանան, ցիտրուսային մրգեր, սեխ, ծիրան, տարբեր աղցաններ: Այս դիետայի պահպանումը հատկապես կարեւոր է ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Բարենպաստ ազդեցություն են ունենում նաեւ կաթնային շիլաները: Օգտակար են հյութերը, օրինակ խնձորի ու լոլիկի կամ խնձորի ու գազարի, գազարի ու վարունգի, իսկ լիմոնի հյութը կարելի է ավելացնել բոլոր տեսակի մրգերին:
Բանջարեղենից պատրաստված հյութին կարելի է ավելացնել մաղադանոսի կամ քաղցր պղպեղի հյութը: Այս հյութերն օգտակար են այնքանով, որ թեթեւացնում ու մաքրում են երիկամները: Եւ վերջապես վերը նշված բոլոր տեսակի հյութերը հարուստ են վիտամիններով, որոնք ամրացնում են երեխայի օրգանիզմը, օգնում են պայքարել ցանկացած ինֆեկցիայի դեմ:
Այսպիսով, պահպանեք երեխայի երիկամները սկսած ծննդյան առաջին օրվանից: