Մաշկի խնամք

Ինչպես խնամել մաշկը ձմռանը

Մարմնի մաշկը ձմռանն ավելի շատ է չորանում, քան ամռանը: Դա կապված է կլիմայական փոփոխությունների հետ:

Դրա համար էլ ձմռանը մաշկը պահանջում է յուրահատուկ խնամք: Մաշկի չորացման վրա մեծ ազդեցություն են թողնում եղանակային պայմանները (չոր եւ ցուրտ օդը վնասում է դեմքի մաշկը), ջեռուցման հետեւանքով տանը կամ աշխատավայրում առաջացած օդի խոնավությունը եւ մաշկի ոչ ճիշտ խնամքը:

Մաշկի խնամքը համալիր միջոցառումների հերթականություն է: Ձմռանը խորհուրդ չի տրվում մաշկը մաքրելիս օգտագործել օճառ, քանի որ այն փչացնում է մաշկի արտաքին պաշտպանիչ շերտը: Դեմքի մաշկն անհրաժեշտ է մաքրել կոսմետիկական հատուկ քսուքներով: Անհրաժեշտ է ընտրել դիմահարդարման այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են ցուրտ եղանակի համար: Ձմռանը ձեռքի տակ պետք է ունենալ երեք տիպի քսուքներ՝ խոնավեցնող, որն օգտագործվում է երկու օրը մեկ անգամ (տանից դուրս գալուց երկու ժամ առաջ), սնուցող, որն օգտագործվում է քնելուց առաջ եւ պաշտպանիչ, որն օգտագործվում է տանից դուրս գալուց առաջ:

Դեմքի մաշկից ոչ պակաս, ձմռանը վնասվում է նաեւ ձեռքերի մաշկը: Ձմռան ցուրտ եղանակին անհրաժեշտ է ձեռնոցներ կրել: Ձեռնոցներ պետք է հագնել նաեւ տանը՝ կենցաղային տարբեր գործեր կատարելիս, քանի որ քիմիական մաքրող միջոցները վատ են ազդում ձեռքերի մաշկի վրա: Նման դեպքում խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող ու սնուցող քսուքներ: Շաբաթական մեկ անգամ ձեռքերը խնամեք դիմակներով: Դրա համար անհրաժեշտ է վերցնել կարտոֆիլի պյուրե սերուցքով եւ քսել ձեռքերին: Որոշ ժամանակ հետո ձեռքերը լվանալ տաք ջրով:

Ձմռանը ցանկալի է ընդունել տաք ցնցուղ, քանի որ տաք լոգանքները նպաստում են մաշկի չորացմանը: Օճառի փոխարեն կարելի է օգտագործել հատուկ խոնավեցնող գելեր, իսկ կոշտ սպունգները ցանկալի է փոխարինել ավելի փափուկ սպունգներով՝ խուսափելով մաշկը վնասելուց: Մաշկից ջրի կաթիլներն անհրաժեշտ է սրբել փափուկ կտորներով: Վերջում մարմնին պետք է քսել խոնավեցնող քսուք:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Շոկոլադային աղանդեր թեյի համար
Շոկոլադային աղանդեր թեյի համար

Կարելի՞ է արդյոք ընտրել ապագա երեխայի սեռը

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Close