Մաշկի խնամք

Մաշկի խնամք. ինչպե՞ս ճիշտ արևահարվել

Ինչպե՞ս արևահարվել. ամենաճիշտ պատասխանը` հետևել արևահարման տևողությանը:

Ամառային շոգ օրերին ծովում հանգստանալիս անհրաժեշտ է հիշել, որ գեղեցիկ, ոսկեգույն արեւայրուք կարելի է ստանալ՝ հետեւելով արեւահարման կանոններին: Հակառակ դեպքում այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն մաշկի, այլեւ ամբողջ օրգանիզմի համար

Իսկ ինչպե՞ս ճիշտ արեւահարվել:

Անհրաժեշտ է իմանալ, որ չի կարելի արեւահարվել գինեկոլոգիական որեւէ հիվանդության դեպքում, ինչպես նաեւ` եթե մաշկի վրա շատ խալեր կան:

Փաստ է, որ երկար արեւահարման պատճառով մաշկը ժամանակից շուտ է ծերանում, հատկապես՝ պարանոցի շրջանում:
Իսկ ինչպե՞ս կարելի է արեւահարվել՝ ստանալով ավելի շատ օգուտ, քան՝ վնաս:

  • անհրաժեշտ է արեւային վաննաներն ընդունել չափաբաժնով: Առաջին անգամի համար հինգ րոպեն բավարար է, գնալով կարելի է ավելացնել ժամանակը, սակայն դա հինգ րոպեից ավելի չպետք է լինի.
  • նախքան ծով գնալը անհրաժեշտ է մաշկը նախապատրաստել արեւային ճառագայթներին՝ մեկ-երկու անգամ սոլյարի այցելելով.
  • երբեք չհամեմատեք մեկ օրվա սոլյարիի արեւահարումը մեկ օրվա բնական արեւայրուքի հետ.
  • ծով մեկնելիս անպայման ձեզ հետ վերցրեք մարմնի մաշկը պաշտպանող քսուքներ, ինչպես նաեւ մարմնի մաշկի խնամքի համար նախատեսված հանգստացնող կոսմետիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ է օգտագործել արեւային վաննաներ ընդունելուց հետո: Առաջին հինգ-վեց օրերին օգտագործեք պաշտպանիչ քսուքներ՝ հաշվի առնելով ձեր մաշկի զգայունության աստիճանը, իսկ հետո կարելի է անցնել ավելի թեթեւ քսուքների.
  • խորհուրդ չի տրվում արեւահարվել ուտելուց անմիջապես հետո. անհրաժեշտ է սպասել 1-1.5 ժամ: Արեւահարման համար վտանգավոր ժամանակ է համարվում 11.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածը.
  • որպեսզի մաշկի վրա չառաջանան պիգմենտային բծեր, չպետք է լողափից վերադառնալուց հետո օծանելիք օգտագործել.
  • անհրաժեշտ է աչքերը պաշտպանել արեւապաշտպան ակնոցով.
  • գլուխը եւ մազերը ծածկեք ամառային թեթեւ գլխաշորով.
  • նախքան արեւային վաննայի ընդունումը, անհրաժեշտ է շուրթերին քսել հիգիենիկ շրթներկ՝ խուսափելու համար ճաքերից ու բորբոքումներից:

Այժմ արդեն հանգիստ կարող եք մեկնել ծովափ, քանի որ գիտեք, թե ինչպես պետք է ճիշտ արեւահարվել: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգիստ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հղիության ընդհատումը վաղ շրջանում

Վարսակի դիետա. մատչելի է և արդյունավետ

Թուլացեք ու հանգստացեք աշխատավայրում

Close