Հագուստ

Ինչպես դառնալ գեղեցիկ և ժամանակակից

Խորհուրդ 1.

Բացեք ձեր զգեստապահարանը, հագեք ձեր բոլոր հագուստներն ու քննադատորեն ձեզ նայեք:

Եվ ոչ մի դեպքում մի ափսոսեք ձեր սիրելի հագուստներից հրաժարվելու համար: Եթե ձեր հագուստներից որեւէ մեկը կրելիս ոգեւորություն չեք ապրում, ինչպես առաջ էր, ուրեմն հրաժարվեք նրանից: Հույս մի ունեցեք, որ երբեմն այն կարող է ձեզ պետք գալ: Շատ հավանական է, որ դուք գիրացել եք, նիհարել կամ ել փոխել եք ձեր ոճը: Ուստի ափսոսում եք դեն նետել ձեր այն հագուստները, որոնք լավ են պահպանվել: Հոգ չէ, դրանք կարող են մեկ ուրիշին պետք գալ:

Խորհուրդ 2. Ձեր հագուստը նվիրեք ընկերուհիներից նրան, ով իսկապես դրա կարիքն ունի: Կարող եք նաեւ բարեգործությամբ զբաղվել:

Խորհուրդ 3. Իսկ եթե դուք այնպիսի մի հագուստ ունեք, որը ձեզ ուրախություն է պարգեւում կամ հիշեցնում է որեւէ մեկին, ապա որպես բացառություն մի հրաժարվեք նրանից եւ դրեք այն առանձին դարակում:

Խորհուրդ 4. Առավել հետաքրքիր է այս խորհուրդը. այցելեք խանութներ եւ գնումներ կատարեք: Սակայն եղեք ուշադիր. մի գնեք այնպիսի իրեր, որոնք հնարավոր չէ հագնել ձեր ունեցած ոչ մի հագուստի հետ:

Խորհուրդ 5. Այժմ արդեն ձեր զգեստապահարանում ամեն ինչ նոր է: Մի մոռացեք. տարվա յուրաքանչյուր եղանակի ուրախացրեք ձեզ նոր հագուստներով:

Այդ ամենի միջոցով դու ոչ միայն պահպանում ես քո արտաքին տեսքի գեղեցկությունը, այլ ապահովում ես քո բարձր տրամադրությունը: Եւ վերջապես, զգեստապահարանը բացելիս, գտնում ես քո ուզած հագուստը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Երկրորդ ամուսնության հաջողության գաղտնիքները

Կեֆիրի օգտակար հատկությունները

Կինը՝ ղեկավարի պաշտոնում

Close