Իմիջ

Կոշիկ, ոճ, քայլվածք…

Կնոջ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը մեծապես կախված է կոշիկներից:

Բարձր կրունկներով կոշիկներն ամենեւին էլ ստեղծված չեն ամենօրյա ու երկար զբոսանքների համար: Ոչ ոք ձեզ չի ստիպում հրաժարվել ձեր սիրելի սպորտային կոշիկներից: Բայց մեր օրերում ոչ հաճախ կարելի է տեսնել գործարար կնոջը, որը կրում է ցածր կրունկներով կոշիկներ:

Ամենօրյա աշխատանքում, հատկապես երբ ստիպված ես հաժախակի հանդիպել հաճախորդների հետ, ուղիղ կեցվածքը կարեւոր դեր է խաղում: Իսկ բարձր կրունկները չեն նպաստում հավասարակշռության պահպանմանը եւ նույնիսկ խանգարում են շնչառությանը: Ուստի շատ կարեւոր է հագնել ոտքի համար հարմարավետ կոշիկներ՝ ցածր կրունկներով: Ժամանակակից նորաձեւությունն այժմ լայն հնարավորություն է տալիս՝ ընտրելու ցածր կրունկներով էլեգանտ կոշիկներ:

Եթե ամբողջ օրն աշխատում եք «ոտքի վրա» , ապա ձեզ անհրաժեշտ են հենց այդպիսի կոշիկներ: Կոշիկների ընդարձակ հավաքածու ունենալու համար, բավարար է ընտրել մեկական զույգ սեւ, մուգ կապույտ, դարչնագույն, մուգ դարչնագույն եւ մուգ մոխրագույն երանգների կոշիկներ: Աշխատավայրում անընդունելի է համարվում երփներանգ գույներով եւ ավանգարդ ոճի կոշիկները:

Եթե ցանկանում եք տեսողական ձեւով նվազեցնել ոտքի չափը, ապա մուգ երանգների զուգագուլպաներ ու կոշիկներ ընտրեք: Եթե կարճահասակ եք, միագույն զուգագուլպայի ու կոշիկի օգնությամբ, ձեր ոտքերն ավելի երկար կերեւան:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

Close