Իմիջ

Կինը՝ ղեկավարի պաշտոնում

Կանայք, ովքեր ղեկավարի կարգավիճակ ունեն, չպետք է իրենց թույլ տան բռնապետական արարքներ, լինի դա տանը, թե՝ աշխատավայրում:

Տղամարդիկ վերելքի ճանապարհին բազում դժվարությունների են հանդիպում, բայց ոչ այն աստիճանի, ինչ որ կանայք՝ ելնելով իրենց իգական սեռի առանձնահատկությունից: Դրա համար էլ, երբ կինը ձգտում է հասնել իր ուզածին, նա կարող է ղեկավարել՝ նյարդացնելով մյուսներին: Այդպիսի կինը, երբ հրամաններ է տալիս, հետեւում է դրանց անհապաղ կատարմանը եւ ոչ մի դեպքում հաշվի չի առնում մարդկային գործոնը: Կանանցից շատ քչերն են, որ ձեռք բերելով գործնական ու մասնագիտական հաջողություններ՝ կարողանում են պահպանել իրենց կանացիությունը, ազնվությունն ու բարությունը:

Ի դեպ, այս բոլոր հատկանիշներն այժմ անհրաժեշտ են նրան ավելի, քան երբեւէ, եթե նա ցանկանում է պահպանել իր անձնական երջանկությունը, ընտանեկան հարաբերությունները եւ դիրքը հասարակության մեջ:

Նմանատիպ կինը նախանձ է առաջացնում հատկապես տղամարդ գործընկերների շրջանում: Նա նյարդացնում ու հաշվի չի առնում գործընկերոջ դիրքորոշումը: Նա մոռանում է կանացի խորամանկության ու տակտի մասին եւ փորձում է գործընկերոջ հետ խոսել, ինչպես տղամարդը տղամարդու հետ: Եթե գործնական դաշտում որոշ կանայք հաճախակի հիշեն, որ առաջին հերթին իրենք կին են, ապա տղամարդկանց կողմից գործնականում ավելի քիչ դիմադրության կարժանանան: Մասնագիտական գիտելիքների խորը իմացությունն անգամ չի կարող փոխարինվել կանացիության բացակայությամբ:
Ժամանակ առ ժամանակ, գործնական կյանքում, ղեկավար կանայք ստիպված են լինում վճարել իրենց տղամարդ հաճախորդների փոխարեն: Նման դեպքերում կանայք խուսափում են հրապարակայնորեն ցուցադրել իրենց ֆինանսական պարտավորությունները: Այս ամենն իհարկե վրդովեցնում է տղամարդուն: Ուստի, եթե անգամ ղեկավար կինը նախաճաշում է իրենից ցածր դիրք ունեցող տղամարդու հետ, պետք է թույլ տա նրան գումարի գոնե մի մասը վճարել:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ժողովրդական բաղադրատոմսեր նյարդային խանգարումների ժամանակ

Առողջ սնունդը հղիության ընթացքում

Անպտղություն. հնարավոր է սնունդն է պատճառը

Close