Իմիջ

Ոճ. շքեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն

Ոճը ձեր ներքինի բնորոշումն է, որը հայտնի է դառնում մյուսներին: Ձեր ոճը սահմանելիս դուք որոշում եք ձեր կյանքը:

Ոճը չի կարող լինել ժամանակակից ամսագրերի կույր արտահայտությունը:

Այն հնարավոր չէ գնել ժամանակակից եւ նորաձեւ հագուստի խանութներից, չի կարող լինել նմանակված եւ նրանից չեն կարող օգտվել մյուսները:

Ձեր ոճը դուք պետք է ստեղծեք: Այն ձեւավորվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այն տեսակետը, որ դա տրվում է մարդուն բնությունից, իհարկե, սխալ է: Ոճը տարիքի հետ ամբողջությամբ չի փոխվում, ուղղակի տարիների ընթացքում որոշակի երանգային փոփոխությունների է ենթարկվում:

Ձեր ոճը գտնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել ձեր արտաքինի ոժեղ եւ թույլ կողմերը: Դա անհրաժեշտ է նրա համար, որ կարողանաք որոշել ձեր հագուստի գույնը, ձեւը, երկարությունը: Ձեզ անհրաժեշտ է իմանալ հագուստի դիզայներական մասնիկները:

Առանց դրա դժվար է որոշել, թե ինչու է հագուստներից մեկը ձեզ ուրախացնում, իսկ մյուսը՝ հիասթափեցնում: Դուք նաեւ պետք է կարողանաք ճիշտ օգտագործել նորաձեւությունը եւ այն ծառայեցնեք սեփական հետաքրքրություններին, որպեսզի գտնեք ձեր ինքնատիպ ոճը: Այդ բոլոր ունակությունները կօգնեն ժամանակ, նյարդեր եւ միջոցներ խնայել, որոնք այդքան անհրաժեշտ են ոչ պիտանի իրեր գնելու համար:

Ոճի զգացումը ոչ բոլորին է տրված: Ժամանակակից հագուստի հսկայական ընտրությունը շատերի մոտ անվստահություն է առաջացնում: Օգնության կարիք զգալու դեպքում դիմեք այն մարդկանց, ում վստահում եք, ովքեր կարող են ձեզ ճիշտ ուղղու վրա դնել հագուստ ընտրելու հարցում: Կարող եք նաեւ օգտվել փորձառու ոճաբանների խորհուրդներից:

Ձեր ոճը որոշելու համար կարող եք այցելել նաեւ ոճաբանների կողմից կազմակերպված սեմինար-քննարկումների:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Լոգարանի լուսավորում

Կոշիկների խնամք

Ամուսնություն, երբ տղամարդը տարիքով փոքր է կնոջից

Close