Առողջ սնունդ

Առողջ սննդի հիմնական կանոնները

Սնվելով տարբեր դիետաներով՝ օրգանիզմը մշտապես գտնվում է սթրեսային ու լարված վիճակում, որն իհարկե վատ է անդրադառնում մարդու առողջության ու արտաքին տեսքի վրա:

Գոյություն ունի առողջ սնվելու մի քանի հիմնական կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպանել ցանկացած իրավիճակում:

Առավել օպտիմալ է համարվում օրական երեք անգամյա սնունդը:

Ցանկալի է, որ նախաճաշը լինի առավոտյան ժամը 7.00-9.00 ընկած ժամանակահատվածում, ճաշը՝ 13.00-15.00, իսկ ընթրիքը՝ 17.00-19.00:

Անհրաժեշտ է խուսափել այս ժամերից դուրս որեւէ բան ուտելու սովորությունից:
Նախաճաշին պետք է ընդունել միրգ, բանջարեղեն եւ քիչ քանակությամբ ածխաջրածին պարունակող սնունդ (շիլաներ, կարտոֆիլ): Ճաշի ժամանակ ընդունած սնունդն իր տեսակով նման է նախաճաշին, սակայն անհրաժեշտ է մթերքի քանակն ավելացնել: Իսկ ընթրիքի ժամանակ ցանկալի է ուտել բանջարեղեն եւ սպիտակուցներ պարունակող սննդամթերք՝ միս, ձուկ, ոլոռ, սիսեռ եւ այլն:

Ջուրն ավելի լավ է խմել ուտելուց առաջ եւ ուտելուց 1-1.5 ժամ հետո:

6.Չի կարելի, որ օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների ու հանքային աղերի պակաս առաջանա:

7.Մարսողության պրոցեսը սկսվում է բերանից, այդ պատճառով ուտելիքն անհրաժեշտ է լավ ծամել: Շատ խնդիրներ` կապված ստամոքս-աղիքային տրակտի հետ, նույնպես առաջանում են բերանում, քանի որ շատերը ուտելիքը կուլ են տալիս ամբողջական կտորներով, առանց լավ ծամելու:

8.Անհրաժեշտ է ճաշացանկից բացառել ոչ պիտանի ուտելիքները` գազավորված խմիչքներ, մսային կիսաֆաբրիկատներ պիտանելիության երկար ժամկետով, գործարանային արտադրության քաղցրեղեն եւ այլն:

Մեր օրգանիզմը մշտապես հակված է առողջության հետ կապված խնդիրներ առաջացնելու, սակայն վերը նշված կանոնների պահպանումը օգտակար նշանակություն կունենա օրգանիզմի համար:
Այսպիսով, օրվա ճաշացանկը կազմելիս չպետք է մոռանալ առողջ սնունդ ընդունելու հիմնական կանոնները:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Բրինձն օգտակար է ստամոքսի համար

Կահավորում ենք փոքր բնակարանը

Դիետան և սթրեսը

Close