Դիետաներ

Վարսակի դիետա. մատչելի է և արդյունավետ

Վարսակի դիետան համարվում է ամենաարդյունավետ դիետաներից մեկը:

Դիետոլոգները վստահեցնում են, որ անհավասարակշռված դիետաները կարող են վնասել առողջությանը, ուստի պետք չէ դրանցով շատ ոգեւորվել: Մենք իհարկե համաձայն ենք նրանց հետ, սակայն հիշեցնենք, որ վարսակի կարճատեւ դիետան չի կարող վնասել օրգանիզմին, քանի որ այն շատ օգտակար ու սննդարար է, եւ բարենպաստ ազդեցություն կունենա մարմնի կառուցվածքի վրա:

Ներկայացնենք վարսակի դիետայի 2 տեսակ:

1.Երեկոյան վերցրեք 4 ճաշի գդալ վարսակ եւ ավելացրեք 1 լիտր ջուր, թողեք մինչեւ առավոտ, այնուհետեւ եփեք 1ժամ, թույլ կրակի վրա: Խմեք ստացված վարսակի արգանակը եւ 5 ժամվա ընթացքում ոչինչ մի ընդունեք, նույնիսկ հեղուկներ: 5 ժամ հետո կարող եք որեւէ թեթեւ սնունդ ընդունել: Իսկ քնելուց 5 ժամ առաջ կարելի է միայն չգազավորված ջուր խմել:

2.Պատրաստեք վարսակի շիլա, առանց աղի, շաքարավազի ու յուղի եւ ընդունեք օրական 3-4 անգամ: Օրվա ընթացքում կարելի է միրգ ուտել: Հեղուկներ օգտագործեք ըստ ցանկության, սակայն ուտելուց 1.5-2 ժամ հետո:

Նպատակահարմար է վարսակի դիետայով սնվել 1-2 շաբաթ: Ցանկության դեպքում կարելի է երկարացնել մինչեւ մեկ ամիս, սակայն այդ ընթացքում անհրաժեշտ է սննդամթերքն ավելացնել, օգտագործել կաթ, կեֆիր, թարմ մրգեր, հատապտուղներ, եւ այլն: Մրգերից խորհուրդ է տրվում ուտել հատկապես խնձոր, տանձ, ցիտրուսային մրգեր, խուսափել բանանից եւ խաղողից:

Այս դիետայի ընդմիջումը պետք է լինի առնվազն կես տարի:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հոլիվուդյան դերասանուհին ցանկանում է միայնակ մեծացնել երեխաներին

Երեխաների սնվելու հետ կապված մի քանի խորհուրդներ

Արձակուրդ օգոստոս ամսին

Close