Դիետաներ

Դիետան և սթրեսը

Շատ հաճախ մարդու մարմնի քաշն ավելանում է երկարատեւ սթրեսներից: Երբ նյարդայնանում ես, դժվար է դիմանալ ու չուրախացնել քեզ ինչ-որ համեղ ուտելիքով:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել սթրեսներից: Հիանալի խորհուրդ է, բայց ինչպես է հնարավոր այն իրագործել: Իսկ ինչ կարող ենք ինքներս կազմակերպել. նախքան դիետայով սնվելը, պատասխանը մեկն է` լավ հանգստանալ: Բոլոր խնդիրները թողեք մի կողմ եւ հանգիստ պայմաններում զբաղվեք ձեզանով:

Իսկ եթե, մինչեւ արձակուրդը դեռ շատ ունեք եւ սթրեսներն առաջանում են մեկը մյուսի ետեւից, արդյոք խորհուրդ է տրվում նյարդերը թուլացնել սուրճի, սիգարետի ու շոկոլադի միջոցով: Իհարկո ոչ, դիետոլոգները խորհուրդ են տալիս նման դեպքերում ավելի շատ բանան ուտել, քանի որ այն շատ սեռոտոնին է պարունակում:

Երեւի նկատած կլինեք, երբ անընդհատ նյարդայնանում եք, ստամոքսը սկսում է անկանոն աշխատել: Ուստի մի քանի օր օգտագործելով հանքային ջուր ու բանան` կլավացնեք թե՛ նյարդային համակարգի եւ թե՛ ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Մատնահարդարում առանց գաղտնիքների
Մատնահարդարում առանց գաղտնիքների

Ժողովրդական միջոցները միգրենի ժամանակ

Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

Close