Ֆիթնես

Ֆիթնեսն ապագա մայրերի համար

Ֆիթնեսով զբաղվելու ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանի ապագա մայրերը:

Հատուկ ծրագրով ֆիթնեսը հնարավորություն է տալիս նրանց առավել լավ պատրաստվել ծննդաբերությանը եւ հետծննդաբերական շրջանին, օգնում է պահպանել ոչ միայն հոգեկան հավասարակշռությունը, այլ նաեւ ֆիզիկական կառուցվածքը, որը չափազանց կարեւոր է հաջող ծննդաբերության համար:

Ֆիզիկական վարժությունների բարենպաստ ազդեցությունը արտահայտվում է հղի կնոջ օրգանիզմի ամրապնդմամբ, բարելավվում է սրտի աշխատանքը, շնչառությունը, ներվային համակարգը, բարձրանում է տրամադրությունը: Պարապմունքների արդյունքում զարգանում է ողնաշարի ճկունությունը, մեծանում է հոդերի շարժունակությունը, մկանները գտնվում են լավ վիճակում, փոքրիկն ապահովվում է անհրաժեշտ քանակի թթվածնով, կինը ներդաշնակորեն նախապատրաստվում է ծննդաբերությանը:

Ֆիզիկական վարժությունների կատարումը օգնում է ապագա մայրիկին խուսափել այնպիսի բարդություններից, ինչպիսիք են մեջքի ցավերը, երակների հետ կապված խնդիրները, ավելորդ քաշի ավելացումը, փորկապությունը, քնի խանգարումը, անաշխատունակությունը:

Սակայն դա չի նշանակում, որ հղիության ընթացքում անընդհատ պետք է զբաղվել ֆիթնեսով: Չափից ավելի ծանրաբեռնվածությունը կարող է բարդությունների հանգեցնել: Դրա համար խորհուրդ է տրվում նախքան ֆիթնեսով զբաղվելը, հաճախել բժշկի մոտ, հետազոտվել եւ միասին որոշել ֆիզիկական վարժությունների հաճախականությունը՝ կապված հղիության ժամկետի հետ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Օլգա Բուզովան սիրում է վայելել կյանքը

Խորհուրդներ ու ժողովրդական բաղադրատոմսեր թեփի դեմ

Կոշիկ, ոճ, քայլվածք…

Close