Ֆիթնես

Վազքի ազդեցությունը մարդու հիմնական օրգան-համակարգերի վրա

Վազքը հիանալի ազդեցություն է թողնում մարդու գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա: Խոսենք դրանցից մի քանիսի մասին:

Վազքի ընթացքում արյունը՝ հարուստ թթվածնով ու սնուցող էլեմենտներով ակտիվորեն շրջանառվում է ամբողջ որովայնի խոռոչով ու ապահովում ներքին օրգանների կանոնավոր աշխատանքը: Այս ամենը նպաստում է մարդու աշխատունակության բարձրացմանը:

Վազքի ժամանակ ստամոքսում սննդի մնացորդները գրգռում են ստամոքսի պատերը, որի հետեւանքով արագանում են կծկումները: Այսպիսով, վազքը նպաստում է, որ մարդն ազատվի փորկապության խնդիրներից:

Վազքը նպաստում է լեղապարկի աշխատանքին եւ կանխարգելում քարերի առաջացումը:

Վազքը խթանում է լյարդի աշխատանքը. վազքի ժամանակ լյարդային հյուսվածքը թթվածին է օգտագործում նորմայից 2-3 անգամ ավելի: Բացի այդ, խորը շնչելիս դիաֆրագման մերսում է լյարդի թաղանթը, որի շնորհիվ բարելավվում է դառնության հոսքը:

Ժամանակակից մարդու հիմնական խնդիրը՝ կապված հոդերի հետ, դրանց ծանրաբեռնվածության բացակայությունն է: Եթե անգամ շարժումները տեղի են ունենում, ապա դրանք խիստ սահմանափակ են: Այստեղից էլ խանգարվում է արյան շրջանառությունը դեպի հոդեր, վատթարանում է սնուցիչների մատակարարումը եւ հոդերը սկսվում են խախտվել ու ծերանալ ժամանակից շուտ: Իսկ վազքի ժամանակ արյունը սկսվում է շրջանառվել ամբողջ օրգանիզմի հոդերով ու պակասում է վերը նշված խնդիրները:

Այսպիսով, վազքը բավական լուրջ ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն է, որի շնորհիվ մարդը դառնում է ավելի ճկուն ու դիմացկուն: Հաշվի առնելով այն փաստը, որ կանոնավոր վազքով որոշում են զբաղվել հիմնականում միջին տարիքի մարդիկ, այն կարող է բավական արդյունավետ ազդել մարդու սրտանոթային համակարգի, հենաշարժողական ապարատի ու իմունիտետի վրա, եւ ամենակարեւորը, կարող է լավ օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դիետա հանգստյան օրերի համար

Հոլիվուդյան դերասանուհին ցանկանում է միայնակ մեծացնել երեխաներին

Հղիության ընդհատումը վաղ շրջանում

Close