Ֆիթնես

Օգտակար խորհուրդներ երիտասարդ մայրերին

Նույնիսկ եթե դուք տանը մարզասարք ունեք, դժվար է մշտական պարապմունքների համար ժամանակ հատկացնել:

Հատկապես դժվար է աշխատող մայրերի ու տնային տնտեսուհիների համար, ովքեր ստիպված են աշխատանքը համատեղել երեխաների խնամքի հետ: Երբեմն գործերն այնքան շատ են կուտակվում, որ սպորտով զբաղվելու համար ժամանակ բոլորովին չի մնում:

Եթե դուք դասվում եք այն մարդկանց թվին, որոնց համար դժվար է կանոնավոր ժամանակ հատկացնել ֆիթնեսով զբաղվելու համար, ապա կարող եք շարունակել պարապմունքներն առանց սպորտային սարքավորումներ օգտագործելու: Հետեւյալ մի քանի խորհուրդները կօգնեն ձեզ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանեք առողջությունը եւ մարմնի գեղեցիկ կառուցվածքը:

Ակտիվ կյանք վարեք ձեր երեխաների հետ: Օրինակ, կարող եք փոքրիկ երեխային դնել մանկասայլակի մեջ եւ մյուս երեխաների հետ միասին զբոսնել մոտակա այգում կամ բնակարանի շրջակայքում: Միջին արագության քայլքը հիանալի միջոց է սրտանոթային համակարգի զարգացման համար: Ի դեպ այն օգտակար է նաեւ երեխաների համար: Եթե երեխաները դպրոցական են, ապա տանից մինչեւ դպրոց ճանապարհը կարելի է քայլել, եթե իհակե հեռու չեք բնակվում:

Զբաղվեք ֆիթնեսով, երբ տանը մենակ եք:

Կարող եք ուղղակի մի քանի անգամ բարձրանալ եւ իջնել աստիճաններով, կատարել ֆիզիկական վարժություններ, խնամել տնային բույսերը, լվանալ ափսեները, արդուկել հագուստները եւ այլն: Դա կօգնի ոչ միայն նվազեցնել մարմնի ավելորդ քաշը, այլեւ կատարել տնային գործերը:

Կարող եք նաեւ դուրս գալ, զբոսնել այգում եւ մաքուր օդ շնչել, որը նույնպես օգտակար է:

Իհարկե չպետք է մոռանալ նաեւ հանգստի մասին: Անհրաժեշտ է ապահովել խորը եւ հանգիստ քուն, որպեսզի մարմինը եւ ուղեղը լավ հագստանան: Դրան պետք է գումարել նաեւ օգտակար սնունդը, որը համարվում է մարդու առողջության ու ֆիզիկական պատրաստվածության հիմքը: Օգտակար սնունդն անհրաժեշտ է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխաների համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Կեֆիրի օգտակար հատկությունները

Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

Close