Ժողովրդական բժշկություն

Ժողովրդական միջոցները միգրենի ժամանակ

Շատ հաճախ գլխացավերի հետեւանքը միգրենն է, որն արտահայտվում է գլխի որեւէ հատվածի ցավով, սրտխառնոցով, երբեմն` փսխումով:

Միգրենի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ուղեղի արյունատար անոթների խանգարումը, արյան բարձր ճնշումը: Միգրենի հաճախակի կրկնվող ցավերը կարող են ախտանիշ լինել լուրջ հիվանդությունների, այդ իսկ պատճառով նման դեպքերում բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր է:

Այդպիսի գլխացավից ազատվելու լավագույն միջոցը ոտքերի տաք վաննաներն են: Կարելի է նաեւ կատարել գլխի մերսում՝ սկսելով ականջներից մինչեւ պարանոց:

Կարելի է նաեւ ճակատի ու պարանոցի շրջանում կոմպրես դնել կաղամբի խոշոր տերեւներով, կոթուկի, յասամանի տերեւներով: Օգնում է նաեւ սուսամբարից, եղինջից, մասուրից, անանուխից, եզան լեզվից պատրաստված տաք թեյերը:

Միգրենի բուժման փորձված բաղադրատոմս. ամանի մեջ կոտրել թարմ ձու եւ վրան ավելացնել այնքան եռացած կաթ, որ ձուն ծածկվի, արագ խառնել ու խմել: Այս էներգետիկ ըմպելիքը պետք է անընդմեջ խմել մի քանի օր:

Առողջություն…

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Վազքի ազդեցությունը մարդու հիմնական օրգան-համակարգերի վրա

Նիկոլ Քիդմանի գեղեցկության պահպանման գաղտնիքներից

Դիետան և սթրեսը

Close