Տղամարդ և Կին

Սեռական ակտիվություն

Շատ կարեւոր է, որ զույգերի միջեւ սիրով զբաղվելու ցանկությունը համընկնի: Բայց այդպես ոչ միշտ է պատահում:

Երբեմն տղամարդը ցանկանում է զբաղվել սեռական հարաբերությամբ ավելի հաճախ, քան կինը: Ժամանակ առ ժամանակ նա մերժում է տղամարդուն, բայց միեւնույն ժամանակ անհանգստանում, որ դա բացասաբար չանդրադառնա իրենց հարաբերություններին: Իսկ ի՞նչ անել: Նմանատիպ հարցերը շատ կանանց են անհանգստացնում, քանի որ սեռական բիոռիթմի անհամապատասխանությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել իրենց փոխհարաբերություններում:

Որպես կանոն, սեռական հարաբերությունների սկզբնական շրջանում սեռական ակտիվության հաճախականությունը համընկնում է: Երբեմն ժամանակի ընթացքում այդ ցանկությունը նվազում է, մասնավորապես կանանց մոտ: Սակայն դա չի նշանակում, որ կինը դադարել է ամուսնուն սիրել: Գաղտնիք չէ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անհրաժեշտ է առավելագույն լիցքաթափում, որպեսզի վայելել ողջ հաճույքը: Իսկ սթրեսները, խնդիրները, ամուսինների միջեւ վեճերը հարաբերություն ունենալը գրեթե անհնար է դառնում:

Ավելի նպատակահարմար է քննարկել այդ հարցը հանգիստ պայմաններում, փոխզիջումների գնալ՝ հաշվի առնելով միմյանց սեռական ակտիվությունը:

Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ սեռական ակտիվությամբ ավելի հաճախ աչքի են ընկնում այն տղամարդիկ, ովքեր պարբերաբար օգնում են իրենց կանանց տնային գործերում: Բանն այն է, որ երբ ամուսինն ամեն կերպ փորձում է օգնել, աջակցել կնոջը, վերջինս երախտագիտության ու սիրո զգացում է ապրում:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Սիրե՞լ, թե՞ լինել սիրված

Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից
Ամառային դիմահարդարում. փայլել թարմությունից

Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման
Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման

Close