Հղիություն

Հղիության ընդհատումը վաղ շրջանում

Հղիության ընդհատումը միշտ էլ սթրես է կնոջ համար,որը հանգեցնում է նյարդային համակարգի խանգարման՝ դեպրեսիայի, քնի խանգարման եւ նեւրոզի:

Մեր օրերում վաղ շրջանում հղիության ընդհատումը կատարվում է երկու տարբերակով՝ դեղորայքային եւ վիրաբուժական:

Դեղորայքային տարբերակ

Առաջին եղանակով հղիության ընդհատման հիմքում ընկած է Միֆեպրիստոն դեղորայքը: Այս մեթոդը կիրառվում է 7-8 շաբաթական հղիության ժամանակ եւ իրականացվում է 2 փուլով:

Առաջին փուլում հիվանդը բժշկի ներկայությամբ ընդունում է դեղորայքը եւ պառկած մնում 1-2 ժամ:

Երկրորդ փուլում, 1-2 օր հետո հղիությունն ընդհատվում է, որն ուղեկցվում է որովայնի ներքեւի մասում թույլ ցավերով ու արյունահոսությամբ:

Դեղորայքային եղանակի առավելությունները

1. բարձր արդյունավետություն (մինչեւ 97%),

2. ուժեղ ցավերի բացակայություն,

3. չի պահանջում անեսթեզիայի օգտագործում,

4. ինֆեկցիաներով վարակվելու բացառում (ՄԻԱՎ, հեպատիտ),

5. այնպիսի բարդությունների բացակայում, ինչպիսիք են արյունահոսությունը, արգանդի պատերի վնասումը, արգանդի վզիկի անբավարարությունը եւ այլն,

6. հարմար է առաջին անգամ հղիացողներին եւ երիտասարդ հղիներին:

Վիրաբուժական տարբերակ

Այն իրականացվում է վակուումային եղանակով 5-6 շաբաթական հղիության դեպքում:

Վիրաբուժական եղանակի առավելությունները

1. չի հանգեցնում արգանդի վզիկի վնասման,

2. տեւողությունը 5-7 րոպե է,

3. չի պահանջում ընդհանուր անեսթեզիա,

4. հնարավորություն է տալիս ազատվել հղիությունից վաղ շրջանում,

5. քիչ տրավմատիկ է,

6. արգանդի ապաքինումը կատարվում է ավելի արագ,

7. չի պահանջում հոսպիտալացում, իրականացվում է ամբուլատոր պայմաններում:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Դդմի բուժիչ հատկությունները

Շուրթերն ուրվագծող մատիտ
Շուրթերն ուրվագծող մատիտ

Հղիությունը և կոսմետիկան

Close