Ծաղիկներ

Այգի պատուհանագոգում

Կանանց մեծամասնությունը սիրում են ծաղիկներ եւ դրանցով զարդարում են իրենց բնակավայրը: Շատ հաճախ հարց է առաջանում. ի՞նչ բույսեր աճեցնել եւ ի՞նչ քանակությամբ:

Իհարկե, չարժե բնակարանը վերածել այգու: Եթե բնակարանը մեծ է, ապա այնտեղ կարելի է շատ բույսեր դնել՝ ծածկելով դատարկ անկյունները, իսկ փոքր բնակարանի դեպքում կամ ընդհանրապես չպետք է բույսեր աճեցնել կամ աճեցնել 1-2-ը:

Չարժե տունը ծանրաբեռնել ծաղիկները դնելու համար նախատեսված տարբեր փայտե կամ մետաղե պատվանդաններով: Ավելի հետաքրքիր կլինի, եթե բոլոր ծաղիկները դասավորվեն ցածր սեղանի վրա: Իսկ եթե բնակարանն ունի լայն պատուհաններ խորը պատուհանագոգերով, կարելի է իսկական փոքրիկ այգի «կառուցել»: Որոշ տանտերերի հատկապես կուրախացնի կակտուսների տեսականին:

Ծաղիկների համար պլաստմասե ամանները ամենեւին էլ վնասակար չեն, ուղղակի պետք է հիշել, որ դրանցում խոնավությունը երկար է պահպանվում, ուստի ավելի քիչ պետք է ջրել:

Սենյակային բույսերի մեծ մասը տրոմպիկական է, դրա համար էլ նրանք «բնավորությամբ քմահաճ» են: Նրանք շատ լույս են սիրում, խոնավ օդ եւ միալար ջերմաստիճան: Իսկ ձմռանը բնակարանի լույսը պակասում է, ջեռուցման հետ մեկտեղ սենյակի օդը չորանում է: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ծաղիկները պատուհանին մոտ դնել: Ծաղիկներն իրենց լավ են զգում, եթե բնակարանի պատուհանները գտնվում են արեւմտյան ու հարավային կողմում:

Աշնանը եւ ձմռանը բույսերը կարիք չունեն հավելյալ սնուցման: Այդ ժամանակահատվածում պետք է նրանց քիչ ջրել, օրինակ 3 օրը մեկ անգամ, իսկ կակտուսը, ալոեն, հազարատերեւուկը ավելի հազվադեպ, շաբաթական մեկ անգամ:

Ամռանը խորհուրդ է տրվում ծաղիկները տեղափոխել պատշգամբ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հայելիները տան ինտերիերում

Գազար կորեական ձևով
Գազարը՝ կորեական ձևով

Կահավորում ենք խոհանոցը

Close