Ծաղիկներ

Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

Ինչպիսի՞ն պետք է լինեն սենյակային պայմանները վարդ աճեցնելու համար:

1.Սենյակում պատուհանագոգի ջերմաստիճանը պետք է լինի 16-21C:

2.Արեւոտ պատուհանագոգը վարդ աճեցնելու համար լավագույն տեղը չէ: Անհրաժեշտ է ապակու վրա պաշտպանիչ շերտ փակցնել արեւի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար, հատկապես ամռանը, որպեսզի ջրով ցայելիս վարդի տերեւները չայրվեն:

3.Ձմռան գիշերներին պետք է 1-2 լամպով ցերեկային լույս ապահովել:

4.Ձմռանն ընդհանուր ջեռուցման պայմաններում դժվար է մշտական խոնավություն ապահովել: Դրա համար կարելի է օրական 1-2 անգամ ջրով ցայել վարդի տերեւները:

5.Առավոտյան անհրաժեշտ է վարդի տերեւները լվանալ երկու կողմից:

6.Վարդը ջրելու համար պետք է ջուրը պահել 1 օր, այնուհետեւ դնել սառնարան, հետո թողնել, որպեսզի սառույցը հալվի սենյակային ջերմաստիճանում ու նոր ջրել:

7.Ձմռան շրջանում (հոկտեմբեր-ապրիլ) ջրի ջերմաստիճանը պետք է լինի 16-18C, իսկ ամռանը (մայիս-սեպտեմբեր)՝ 18-24C:

8.Խորհուրդ է տրվում վարդը ջրել 5-7 օրը մեկ անգամ, ավելի հաճախակի ջրելու դեպքում այն կարող է վնասվել:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման
Կնճիռների դեմ նախատեսված քսուքը հանգեցնում է մաշկի ծերացման

«Տաք հատակ»

Վախեր ծննդաբերությունից առաջ, դրանց ընտելացումը

Close