Կահույք

Ինչպես կահավորել զգեստապահարան-սենյակը

Ներկայումս շատերն իրենց բնակարանում կառուցում են զգեստապահարանի համար նախատեսված սենյակ: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել լույսի ուղղությանը, որն այդքան անհրաժեշտ է այդ սենյակին:

Այդ իսկ պատճառով սենյակն ապահովեք հնարավորինս վառ գույներով: Ցածր կախված լամպերը կամ ջահերը դժվար թե այդ նպատակին ծառայեն: Հայելիները ոչ միայն կգեղեցկացնեն զգեստապահարան-սենյակը, այլ նաեւ կազդեն ձեր ինքնազգացողության վրա: Իսկ եթե հայելիները փակցնեք սենյակի բոլոր պատերին, ապա հնարավորություն կունենաք տեսնել ձեր պատկերը տարբեր ուղղություններից: Սա լավ լուծում է հատկապես այն կանանց համար, ովքեր սիրում են երկար պտտվել հայելու առջեւ:

Առավել հարմար տարբերակ է զգեստապահարանի դռները հայելիներով պատրաստելը: Իսկ եթե դա էլ հնարավոր չէ, կարող եք սենյակում մեկ մեծ հայելի տեղադրել, որպեսզի ձեր պատկերը կարողանաք ամբողջությամբ տեսնել:

Եթե զգեստապահարանի համար նախատեսված սենյակը մեծ է, կարող եք ստեղծել անձնական անկյուն՝ փոքրիկ զարդասեղան ու բազկաթոռ տեղադրելով: Եթե ձեզանից բացի այդ սենյակից օգտվում են նաեւ տան մյուս անդամները, ապա կարելի է վարագույրով առանձնացնել յուրաքանչյուր հատված: Հարմար կլինի, եթե տվյալ սենյակի դուռը լինի ննջարանի կամ լոգարանի ուղղությամբ եւ ոչ թե այն սենյակների, որոնք ավելի մարդաշատ են:

Ինչ վերաբերում է սենյակի պատերի գույնին, ապա ավելի նպատակահարմար է, որ դրանք բաց գույ ունենան՝ առանց որեւէ ավելորդությունների:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ֆիթնեսը և հոդերը

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Լոգարանի լուսավորում

Close