Կահույք

Կահավորում ենք խոհանոցը

Խոհանոցը տան այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր կին լիարժեք տանտիրուհի է զգում՝ ստեղծելով իր փոքրիկ աշխարհը:

Հավանաբար բոլորը գիտեն, որ կերակուրներն ավելի համեղ են լինում, եթե դրանք պատրաստվում են սիրով ու հաճույքով:

Հարկ է նշել, որ սենյակի ընդհանուր մթնոլորտը կախված է նաեւ ինտերիերից: Օրինակ, ավելի նպատակահարմար է խոհանոցը կահավորել բաց գույներով, ինչպես նաեւ տեղադրել մեծ պատուհան, որպեսզի որքան հնարավոր է շատ լույս ներթափանցի այնտեղ:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ կահույքին: Այն պետք է լինի փոքր, բայց միեւնույն ժամանակ այնպիսին, որ իր մեջ բավական շատ խոհանոցային իրեր պարունակի: Ճաշասեղանի չափը պետք է համապատասխանի ընտանիքի անդամների թվին:

Խոհանոցը կահավորելիս ավելի շատ առաջնորդվեք «վեցերորդ զգայարանով»: Այնտեղ տեղադրված բոլոր իրերը պետք է միայն ջերմ զգացմունքներ առաջացնեն: Անհրաժեշտ է հիշել, որ ինտերիերը ձեւավորելիս չպետք է կենտրոնանալ միայն կահույքի վրա: Օրինակ, պետք է ընտրել գեղեցիկ ջահ, պատուհանագոգերը զարդարել գեղեցիկ ծաղիկներով եւ այլն:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Մազերի թեփոտման պատճառները
Մազերի թեփոտման պատճառները

Նիկոլ Քիդմանի գեղեցկության պահպանման գաղտնիքներից

Ձեր իդեալական պայուսակը

Close