Կահույք

Կահավորում ենք փոքր բնակարանը

Փոքր բնակարան կահավորելու առաջին խորհուրդը շատ պարզ է ու մատչելի գրեթե բոլորի համար, սակայն կարող է հակասել նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մտածելակերպին:

Յուրաքանչյուր մարդ, հավանաբար, լավ է պատկերացնում, թե ինչով է տարբերվում արևմտյան ֆուրշետը կամ բիզնես-կոկտեյլը մեր սովորական ճաշասեղանից: Ֆուրշետի ժամանակ քիչ մթերքներ եւ խմիչքներ են օգտագործվում: Կարեւորը՝ ամեն ինչ գեղեցիկ դասավորված լինի: Իսկ մեր ճաշասեղաններն այնքան լիքն են ուտելիքով, որ նույնիսկ ֆինանսական ճգնաժամը չի կարող ազդել:

Արեւմուտքում արդեն երկար ժամանակ է նորաձեւությունից դուրս չի գալիս «մինիմալիզմի» ոճը: Բնակարանում որքան հնարավոր է մեծ ու ազատ տարածություն են ապահովում, կահույքից օգտագործում են միայն ամենաանհրաժեշտը: Դա ամբողջովին հասկանալի է. լույսը եւ պարզությունը նրանց համար ավելի շատ է գնահատվում, քան մնացածը: Բացի դրանից, կահույքի նորաձեւությունը փոխվում է 3-4 տարին մեկ եւ նրանք ամբողջությամբ թարմացնում են բնակարանը: Իսկ մեզ մոտ բնակարանի կահույքն ու տեխնիկան երբեմն փոխանցվում են սերնդե սերունդ:

Սովետական շրջանում ապրած մարդը սովոր է կահույքը գնել ամբողջ կյանքի համար, հին իրերից հրաժարվելը շատ դժվար է նրա համար:

Ուղղակի պետք է հրաժարվել հին սովորություններից, դեն նետել բոլոր հին եւ չօգտագործվող իրերը եւ վայելել բնակարանում առաջացած ազատ տարածությունը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

Երեխաների սնունդն ուսման ընթացքում և քննությունների ժամանակ

Ձեր իդեալական պայուսակը

Close