Կահույք

Հյուրասենյակի կահույքը

Հյուրասենյակի կահույքն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի, քանի որ հենց այստեղ են տանտերերն ու հյուրերը շփվում, զվարճանում ու հանգստանում:

Դասական հյուրասենյակում պետք է բազմոց լինի, բազկաթոռներ, սեղան, դարակներ, աուդիո/վիդեո տեխնիկա: Հաճախ հյուրասենյակի կենտրոնում մեծ հեռուստացույց է դրվում, իսկ եթե տանտերերը հեռուստացույց դիտելու սիրահար չեն, ապա հյուրասենյակը կարելի է դասավորել որպես հանգստի ու միմյանց հետ շփվելու սենյակ: Այս դեպքում սենյակի կենտրոնում կարելի է մեծ սեղան դնել: Ըստ հայեցողության՝ կարելի է նաեւ ազատ թողնել սենյակի կենտրոնը, իսկ պատին փակցված դարակները գրքերով ու ամսագրերով գեղեցիկ կնայվեն: Այսպիսի հյուրասենյակում փափուկ կահույք է անհրաժեշտ, որը կարող է լինել կաշեպատ կամ սովորական:

Շատ նորաձեւ են անկյուն-բազմոցները: Առաջին հերթին դրանք լցնում են դատարկ անկյունները, իսկ երկրորդ՝ շատ տարածք չեն զբաղեցնում: Բացի այդ՝ դրանք հաճախ կարող են լինել բացովի եւ ծառայել նաեւ որպես մահճակալ:

Հյուրասենյակը տան կամ բնակարանի այն մասն է, որը նախատեսված է հանգստի համար: Եվ հենց տանտերերը պետք է որոշեն, թե ինչպես պետք է այն դասավորված լինի՝ որպես աշխարհիկ սրահ, տեսասրահ կամ պարզապես զրուցելու համար հարմարավետ վայր:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Առողջ սննդի հիմնական կանոնները

Ջեռուցման մարտկոցներ. ի՞նչ ընտրել

Ներքնազգեստն անհրաժեշտ է ոչ միայն գնել, այլ նաև ընտրել

Close