Նորոգում

Լոգարանի լուսավորում

Լոգարանը պետք է շատ լավ լուսավորված լինի: Գեղեցկության պահպանման համար շատ լույս է պահանջվում, ինչպես նաեւ ճիշտ տեղադրված եւ ժամանակակից լուսավորիչներ:

Փոքր լոգարանի լուսավորությունը կարող է ապահովել նույնիսկ մեկ լամպը, իսկ մեծ լոգարանի դեպքում բնականաբար տեղադրվում են մի քանի լամպեր: Այսպիսի լուսավորություն կարելի է ապահովել հալոգեն լամպերով, որոնք սովորաբար ամրացվում են կախովի առաստաղներից:

Ամենափոքր լոգարանում անգամ հայելու առաջ պետք է ազատ տարածություն թողնել:

Դիզայներները խորհուրդ են տալիս լամպեր ավելացնել նաեւ հայելու կողքերին, որոնք մի կողմից լավ լուսավորություն են ապահովում, մյուս կողմից էլ չեն վնասում մարդկանց աչքերը: Սակայն այս դեպքում կարեւոր է, որ այդ լույսերը չանդրադառնան հայելու մեջ:

Լոգարանը լուսավորելիս լամպեր կարելի է տեղադրել սանտեխնիկայի ցանկացած կետի վրա, կարեւորը ամեն ինչ ֆունկցիոնալ առումով արդարեցված լինի:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Եթե երեխան վատ է ուտում

Ինչպե՞ս դիմանալ բաժանմանը

Նիկոլ Քիդմանի գեղեցկության պահպանման գաղտնիքներից

Close