Նորոգում

Ջեռուցման մարտկոցներ. ի՞նչ ընտրել

Մարդիկ արդեն չեն էլ հիշում այն ժամանակները, երբ առաջացավ ջեռուցման անհրաժեշտությունը: Իսկ այժմ դժվար է պատկերացնել հարմարավետ բնակարան՝ առանց ջեռուցման մարտկոցների:

Ջեռուցումն ուղղակիորեն նպաստում է բնակարանում կայուն ջերմության պահպանմանը: Այս առումով մեր նախնիների համար շատ ավելի դժվար էր:

Ժամանակակից ջեռուցման համակարգերն ընդունակ են տաքացնել բնակարանի օդը հարմար ջերմաստիճանի եւ երկար պահպանել այն: Ջեռուցման սարքերն աշխատում են շղթայական ձեւով: Սկզբում տաքանում է օդը, հետո ջերմությունը փոխանցվում է տվյալ տարածքում գտնվող մարդկանց, իրերին ու առարկաներին: Տաքության կորստից խուսափելն անհնարին է, դրա համար էլ ջեռուցող սարքերը մշտապես պետք է «փոխհատուցեն» այդ կորուստները:

Նախկինում ջեռուցման սարքերը պատրաստում էին չուգունից: Այժմ ջեռուցման մարտկոցների բազմությունը կարող է անտարբեր թողնել միայն Աֆրիկայի բնակիչներին:

Ցանկացած ջեռուցող սարք պետք է հարմար չափեր ունենա, որպեսզի հնարավոր լինի այն տեղադրել անհրաժեշտ վայրում: Կարեւոր է, որ այն կարողանա ապահովել օպտիմալ ջերմություն եւ միաժամանակ շատ թանկ չլինի:

Մարտկոց ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալը. առաջին հերթին պետք է որոշել բնակարանի ջերմահաղորդականությունը: Եթե սենյակում հերմետիկ չփակվող պատուհաններ կան, ապա դրանք հանգեցնում են մեծ քանակի ջերմության կորստի: Երկրորդ հերթին պետք է ճիշտ որոշել մատրկոցի հանգույցների քանակը: Դա կախված է ջեռուցվող տարածության չափից: Օրինակ, եթե ջեռուցման համար նախատեսված տարածությունը 20 քմ է, ապա ջերմության՝ հավասարաչափ բաշխման համար անհրաժեշտ է տեղադրել եւս մեկ լրացուցիչ մարտկոց:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Նիկոլ Քիդմանի գեղեցկության պահպանման գաղտնիքներից

Վարժություններ երեխայի առողջ տեսողության համար
Վարժություններ երեխայի առողջ տեսողության համար

Մատնահարդարում առանց գաղտնիքների
Մատնահարդարում առանց գաղտնիքների

Close