Հանգիստ

Արձակուրդ օգոստոս ամսին

Եթե Ձեր արձակուրդն օգոստոսին է, անցկացրեք այն առավելագույն հաճույքով: Ճանապարհորդության մեկնելիս մի մոռացեք վերցնել անձնագիրը եւ նման անփոխարինելի իրեր, ինչպես նաեւ լցվեք դրական էներգիայով:

Լողավազանի մոտ…

Այստեղ որպես կանոն հավաքվում են հյուրանոցի ամենաուրախ ու հետաքրքիր «բնակիչները»: Ամռան հաճույքն ամբողջությամբ վայելելու եւ շրջապատի ուշադրությունը գրավելու համար պետք է ճիշտ ընտրել հագուտները: Ձեռք բերեք նոր լողազգեստ եւ ամառային հարմարավետ հողաթափեր, արեւային ակնոցներ եւ վերջապես գլխարկ:

Ծովափին…

Ծովի ջուրը, մաքուր օդը եւ տաք ավազը ծովափի հաճույքների միայն մի մասն են: Հրաշալի հնարավորություն է ստեղծվում ժամանակն ուրախ անցկացնելու եւ նոր ծանոթություններ ձեռք բերելու համար:

Երեկոյան…

Արձակուրդի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցնում ռեստորան, գիշերային ակումբ այցելությունները, նույնիսկ հասարակ զբոսանքը ծովի ափին: Կարեւորը՝ ճիշտ նախապատրաստվել այդ ամենին: Զգեստապահարանից պետք է վերցնել երեկոյան գեղեցիկ զգեստ ու կոշիկներ: Ուշադրություն դարձրեք դրանց հարմարավետությանը, քանի որ հակառակ դեպքում դա կազդի ձեր տրամադրության վրա: Իսկ ինչ վերաբերում է կոսմետիկային, ապա ճիշտ կլինի ընտրել առանց սպիրտի օծանելիքներ:

Հաճելի հանգիստ…

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ապագա դպրոցականների ծնողների համար: Սովորելուն նպաստող խաղեր

«Տաք հատակ»

Լոգարանի լուսավորում

Close