Հանգիստ

Հանգիստ բնության գրկում

Շոգ օրերին հանգստյան օրերը քաղաքում անցկացնելն անտանելի է: Բոլորը ձգտում են հանգստանալ բնության գրկում: Ինչու՞ զրկել քեզ նման հաճույքից եւ ընկերներով չհանգստանալ ամառանոցում:

Կարեւորը՝ լավ պատրաստվել ուղեւորությանը եւ խուսփել անախորժություններից: Իսկ ի՞նչ կարող է պատահել:

Մոծակներ – Դժբախտաբար մոծակներն անհամբեր սպասում են «նուրբ» ու «համով» մաշկ ունեցողներին: Դրա համար պետք է վերցնել անհրաժեշտ միջոցներ քորն ու խայթոցը վերացնելու համար: Ցանկալի է, որ տվյալ դեղամիջոցը չպարունակի հորմոնային բաղադրիչներ:

Տրավմաներ – Բնության գրկում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով կհրաժարվի վոլեյբոլ կամ սեղանի թենիս խաղալուց: Իսկ ձմեռային հանգստից հետո նման ֆիզիկական ակտիվությունը կարող է տարբեր տրավմաների պատճառ դառնալ: Դրա համար էլ մի մոռոցեք ձեզ հետ վերցնել այնպիսի դեղամիջոցներ, որոնք անցկացնում են ցավն ու բորբոքումները: ամեն դեպքում ֆիզիկական ակտիվությունը պահպանեք նորմայի սահմաններում, որպեսզի արձակուրդն անցնի առանց տրավմաների:

Մրսածություն – Բնությունը կարող է ոչ այնքան հյուրընկալ գտնվել, որի հետեւանքով շատ հնարավոր է, որ հանգստյան օրերն ամառանոցում վերջանան մրսածությամբ: Այս դեպքում ցանկալի է ձեռքի տակ ունենալ գրիպի ու մրսածության դեմ դեղամիջոց: Բայց առավել ցանկալի է ցրտից պաշտպանվելու համար վերցնել տաք հագուստ:

Սննդի չափից ավել ընդունում – Բնության գրկում հանգստանալիս շատ հազվադեպ են մարդիկ զրկում իրենց խորոված ուտելու հաճույքից, որն էլ ծանրաբեռնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը: Նախքան ափսեն ամբողջությամբ լցնելը մի պահ մտածեք ձեր առողջության մասին, իսկ եթե արդեն լցրել եք, ուտելուց հետո ընդունեք համապատասխան դեղամիջոց:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ամուսնանալ` սիրելով

Ջեռուցման մարտկոցներ. ի՞նչ ընտրել

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Close